Skip to main content

Դադարեցվել է «ԱՄԱՌ» ռեստորանային համալիրի գործունեությունը | Դեռ չենք հայտնաբերել, աշխատում ենք. ոստիկանապետը՝ Մալիշկայի «ուրվականի» մասին | Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ | 2,5 տարի է, ինչ ավտովթարների հետևանքով զnհերի թիվը ՀՀ-ում նվազում է. ՆԳ փոխնախարար | Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական թիմի հայտարարությունը | Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան | COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով | Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց | Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ | Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ Hetq | Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է | ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան | Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» | Ինչու է ՔՊ-ն «դիվոտել». «Հրապարակ» | 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Լրահոս

Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 331 մրցաշարից առաջ որոշել է փոխել իր մարտական մականունը։

Հայտնի լրագրող Արիել Հելվանիին տված հարցազրույցում 29-ամյա մարտիկը հայտնել է, որ այսուհետ ամերիկյան պրոմոուշենի օկտագոն դուրս կգա «Բեթմեն» անվան տակ։

Նախկինում Ծառուկյանը հանդես էր գալիս «Ախալքալաքցի» մականվամբ՝ ի պատիվ իր ծննդավայրի՝ Վրաստանի Ախալքալաք քաղաքի։ Եթե հին տարբերակն ընդգծում էր մարտիկի ծագումն ու արմատները, ապա նոր տարբերակը շեշտը դնում է ավելի գլոբալ, հնչեղ և ճանաչելի կերպարի վրա։

UFC 331 մրցաշարը կկայանա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։ Երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում Ծառուկյանի մրցակիցը կլինի դիվիզիոնի 7-րդ համար Մաուրիսիո Ռուֆին։ Նշենք, որ ի սկզբանե հայ մարտիկը պետք է մրցեր բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, սակայն վերջինս անձնական պատճառներով հրաժարվել է մենամարտից։

«Բեթմենի» համար սա առաջին մենամարտը կլինի 2025 թվականի նոյեմբերից ի վեր, երբ նա վստահ հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ։ Շատ փորձագետներ, այդ թվում՝ հայտնի մարտիկ Ջասթին Գեյջին, Արմանին համարում են թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու գլխավոր հավակնորդներից մեկը։

Արման Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդը խառը մենամարտերում տպավորիչ է՝ 23 հաղթանակ և 3 պարտություն։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2015-ի սեպտեմբերին, իսկ UFC-ի հետ համագործակցում է 2019-ի ապրիլից։ Բացի MMA-ից, Ծառուկյանը նաև ազատ ոճի ըմբշամարտի և խառը մենամարտերի սպորտի վարպետ է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև