Skip to main content

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա | Դադարեցվել է «ԱՄԱՌ» ռեստորանային համալիրի գործունեությունը | Դեռ չենք հայտնաբերել, աշխատում ենք. ոստիկանապետը՝ Մալիշկայի «ուրվականի» մասին | Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ | 2,5 տարի է, ինչ ավտովթարների հետևանքով զnհերի թիվը ՀՀ-ում նվազում է. ՆԳ փոխնախարար | Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական թիմի հայտարարությունը | Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան | COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով | Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց | Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ | Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ Hetq | Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է | ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան | Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» | Ինչու է ՔՊ-ն «դիվոտել». «Հրապարակ»

Լրահոս

Դադարեցվել է «ԱՄԱՌ» ռեստորանային համալիրի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երևան, Ձորափի փողոց, 35 հասցեում «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային տարածքում։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։

Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված խախտումների հիման վրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի 2026թ. օգոստոսի 3-ին կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ս․թ․ օգոստոսի 17-ին կապարակնքվել է նշված օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև