Skip to main content

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր | Ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կnղոպտողին․ նա կալանավnրվել է (տեսանյութ) | Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան | Փաշինյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ | «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը | Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ. Ադրբեջանի ԱԳՆ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա | Դադարեցվել է «ԱՄԱՌ» ռեստորանային համալիրի գործունեությունը | Դեռ չենք հայտնաբերել, աշխատում ենք. ոստիկանապետը՝ Մալիշկայի «ուրվականի» մասին | Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ | 2,5 տարի է, ինչ ավտովթարների հետևանքով զnհերի թիվը ՀՀ-ում նվազում է. ՆԳ փոխնախարար | Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական թիմի հայտարարությունը | Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան | COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով | Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

Լրահոս

Ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կnղոպտողին․ նա կալանավnրվել է (տեսանյութ)

Օգոստոսի սկզբներին կողոպուտի վերաբերյալ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց մի քանի ահազանգ․ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց երեք կանանց պարանոցներից պոկել-տարել էին ոսկյա շղթան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ։

Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում և ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը։

Օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9․40-ին, մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, հիշյալ կողոպուտները կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Տղամարդը խոստովանեց ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած ևս չորս կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի էին ունեցել մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում, և տուժողները դարձյալ տարեց կանայք էին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև