Skip to main content

Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեղերի ներմուծման վերաբերյալ նախագիծ կներկայացնի, որը կնպաստի դեղերի էժանացմանը. Տիգրան Աբրահամյան | Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր | Ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կnղոպտողին․ նա կալանավnրվել է (տեսանյութ) | Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան | Փաշինյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ | «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը | Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ. Ադրբեջանի ԱԳՆ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա | Դադարեցվել է «ԱՄԱՌ» ռեստորանային համալիրի գործունեությունը | Դեռ չենք հայտնաբերել, աշխատում ենք. ոստիկանապետը՝ Մալիշկայի «ուրվականի» մասին | Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ | 2,5 տարի է, ինչ ավտովթարների հետևանքով զnհերի թիվը ՀՀ-ում նվազում է. ՆԳ փոխնախարար | Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական թիմի հայտարարությունը | Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան

Լրահոս

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեղերի ներմուծման վերաբերյալ նախագիծ կներկայացնի, որը կնպաստի դեղերի էժանացմանը. Տիգրան Աբրահամյան

Հայաստանում 3900 դեղամիջոց է գրանցված, որից դեղատներում կարելի է հանդիպել շուրջ 2000-ը։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ միաժամանակ հավելելով, որ եվրոպական պետություններում մինչև 25 հազար դեղամիջոց է գրանցված։

«Կարելի է  վերցնել գերմանական, ֆրանսիական, բրիտանական փորձը, ընտրել ոչ անհայտ ծագման դեղամիջոցներ՝ ճանաչելիության սկզբունքով, ճանաչել,  գրանցել այդ դեղամիջոցները, սահմանել ծանուցման համակարգ։ Դա հնարավորություն կընձեռի Հայաստանում խուսափել բազմաթիվ բյուրակրատական ռիսկերից։ Այսինքն, եթե ուզում ես դեղամիջոց ներմուծել, ուղղակի ծանուցում ներկայացրու և սկսի աշխատել։ Դա կբերի, բնականաբար, դեղերի էժանացմանը, ինչի մասին մեր խմբակցությունը, մեր դաշինքը նախընտրական ժամանակաշրջանում խոսում էր»,- ասաց Աբրահամյանը։

Նա դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին, ում թեկնադրությունն է առաջադրվել  ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում. «Ի՞նչն է խանգարում, որպեսզի դա առաջիկայում իրագործենք»։

Լ. Բադալյանն ասաց, որ նուրբ և զգայուն հարց է, առաջարկեց ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն՝ քննարկելու դրական և խնդրահարույց կողմերը։

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ նման նախագծով խմբակցությունն անպայման հանդես կգա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև