Skip to main content

Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում. Գառնիկ Դանիելյան | Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեղերի ներմուծման վերաբերյալ նախագիծ կներկայացնի, որը կնպաստի դեղերի էժանացմանը. Տիգրան Աբրահամյան | Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր | Ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կnղոպտողին․ նա կալանավnրվել է (տեսանյութ) | Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան | Փաշինյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ | «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը | Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ. Ադրբեջանի ԱԳՆ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա | Դադարեցվել է «ԱՄԱՌ» ռեստորանային համալիրի գործունեությունը | Դեռ չենք հայտնաբերել, աշխատում ենք. ոստիկանապետը՝ Մալիշկայի «ուրվականի» մասին | Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ | 2,5 տարի է, ինչ ավտովթարների հետևանքով զnհերի թիվը ՀՀ-ում նվազում է. ՆԳ փոխնախարար | Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական թիմի հայտարարությունը

Լրահոս

Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում. Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի դստեր 13֊ամյակը։ Արեգնազը զրկված է անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, ինչը անթույլատրելի է և անմարդկային։ Բռնապետական ռեժիմը անցել է կանանց կալանավորելուն՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք։

Կոչս է, որ հանրային և մշակութային գործիչները, և առհասարակ, այն մարդիկ, որոնք ունեն լսարան, իրենց հարթակներում բարձրաձայնեն այս անչափ կարևոր խնդրի մասին։

Ոչ ոք ապահովագրված չէ․ եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում։

Ուստի, կոչս և հորդորս է, որ ներկա լինեք ինչպես վաղվա, այնպես էլ հետագա ակցիաներին։ Քաղբանտարկյալների հարցը բարձրաձայնելը, նրանց ընտանիքների կողքին կանգնելը բոլորիս պարտքն է»,- գրել է Դանիելյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև