Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Աննա Հակոբյանի հետևորդը չեմ, չգիտեմ՝ ինչով է նա զբաղված. Զարուհի Փոստանջյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, Դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան | Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան | Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է. ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ) | Հորս գերեզմшնն Արցախում է, ո՞նց եք արցախցուն հարցնում՝ Արցախը ճանաչո՞ւմ եք, թե ոչ. Արեգա Հովսեփյանը՝ Արայիկ Հարությունյանին | Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին. «Հրապարակ» | Երկրի գլխավոր դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «Կրեմլի ագենտ» են համարում. Միքայել Սրբազան | Այսօր Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, նա այսօր կդառնար 30 տարեկան | Նստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից | Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան | Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար | Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան | Քեռին մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» | Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում. «Հրապարակ» | Դե ֆակտո պետությունն ընդունել է օրենք, ասելով՝ ես չեմ ուզում, որ դուք օրինականացնեք ինքնակամ կառույցները. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Լրահոս

Քեռին մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որ վերջին տարիներին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր, նախօրեին ազատվել է պաշտոնից, սակայն մտադիր է ակտիվ կյանքով ապրել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ուզում է համոզել մարզի ՔՊ-ականներին, որ իր թեկնածությունն առաջադրեն աշնանը Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուների թվում է նաեւ նրա քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը, որը ներկայում Տեղ համայնքի ղեկավարն է, իսկ Տեղը միացվելու է Գորիսին: Սակայն Մելիքսեթ Պողոսյանը ՔՊ-ականներին փորձում է համոզել, որ իր թեկնածությունն ավելի մրցունակ է, իրեն Տեղում սիրում են` ի տարբերություն քրոջ որդու, ու եթե ինքն առաջադրվի, ապա Առուշ Առուշանյանը դժվար թե ջախջախիչ հաղթանակ տանի։ Բնականաբար, իշխանությունների հետ «շոկոլադնի» հարաբերությունների մեջ գտնվող Առուշանյանն էլ է առաջադրվելու, թեպետ ՔՊ-ն դեռ որոշակիորեն զգուշանում է նրանից եւ «յուրային» չի համարում, ուստի շատ կուզենար այնպիսի թեկնածու ունենալ, որ հաղթեր Առուշին։ Բանն այն է, որ ՔՊ-ում ներքին որոշում ունեն՝ թեկնածու են առաջադրելու միայն կուսակցականներին, իսկ Առուշանյանը պատրաստ չէ հիմնահատակ խայտառակվել` ՔՊ-ին անդամագրվելով։ Մելիքսեթ Պողոսյանն առաջադրվելու դեպքում չի կարող Առուշանյանին տապալել, բայց կարծում է, որ չի թողնի՝ նա մեծ տոկոսներով հաղթանակ տանի։ Արդյո՞ք ՔՊ-ն նրա վրա խաղադրույք կկատարի, մեր աղբյուրները չկարողացան պատասխանել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև