Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն, թքած, թե հայկականության հետ կապված մի ամբողջ ժառանգություն կոչնչացվի։
Գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունն Արցախը հանձնելուց և Արցախի թեման հետևողականորեն օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է մի գործառույթից, որի ապահովումը նրա սահմանադրական պարտականությունն է։
Խոսքս մասնավորապես վերաբերում է Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքներին, որոնց հետ կապված՝ հանցավոր անտարբերություն է դրսևորում։
Նախօրեին այս թեման հատվածաբար նաև ԱԺ-ում արծարծվեց, երբ խոսք գնաց Արցախի պատմամշակութային հիմնասյուների ոչնչացման մասին, իսկ ՔՊ-ականի պատասխանը վերահաստատեց գործող իշխանության՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դրույթների կատարումից հրաժարվելը։
Եթե նույնիսկ գործող կառավարիչն Արցախը հռչակել է Ադրբեջան, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը։
Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն, թքած, թե հայկականության հետ կապված մի ամբողջ ժառանգություն կոչնչացվի»։
















































