Արցախն Ադրբեջանի մաս չէ,այն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Գործող ռեժիմի ներկայացուցիչներն Արցախի հանձնումը մարսեցին, հիմա էլ ԱԺ-ում հարցեր են հնչեցնում՝ Արցախն Ադրբեջանի մաս է,թե՞՝ ոչ։
Հարցն էլ տալիս են մի մարդու,ով ստիպված է եղել լքել Արցախն ադրբեջանցիների հանցավոր գործողության արդյունքում։
Ես Արցախում չեմ ծնվել,ապրել եմ բացառապես ՀՀ -ում,բայց համոզված եմ,որ ցանկացած պետական ու ազգային շահ գիտակցող ՀՀ քաղաքացու համար Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։
Զուտ այն պատճառով,որ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս,մենք չենք կարող ու չպետք է նույն բանն անենք։
Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Ես դրա մասին ասել եմ ոչ միայն ՀՀ-ում,այլ նաեւ Մոսկվայում ՝ադրբեջանցիների աչքերին նայելով։
Եվ մեր խնդիրը պետք է լինի դրա մասին բարձրաձայնել ամենուր,որպեսզի որեւէ քպ-ականի մտքով չանցնի նման հարց տալու։
Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից,ինչպես օկուպացված է Կիպրոսի հյուսիսային մասը Թուրքիայի կողմից»,-գրել է նա։

















































