Skip to main content

Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի. ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով. ԱԱԾ | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան

Լրահոս

Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Վարդենիսի սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապային իրավիճակ է ստեղծվել․ գյուղի արոտավայրում բնակիչներից մեկն ականի կամ ռումբի նմանվող առարկա է նկատել, ինչը լրջորեն անհանգստացրել է գյուղացիներին։

Դեպքի վայրում նախ գյուղի բնակիչներն են հավաքվել, սակայն չեն կարողացել հասկանալ՝ ինչ առարկա է գտել իրենց համագյուղացին, կանչել են գյուղապետին, ապա ահազանգել են ոստիկանություն։ Ոստիկաններն էլ կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որտեղից սակրավորներ են ժամանել գյուղ, պարզել, թե ինչ է։ Ռումբը հենց տեղում պայթեցրել են։ Բայց դրանից հետո էլ գյուղում խուճապը չի անցել։ Բնակիչների շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվել, այդ թվում՝ մտահոգություն, թե հնարավոր է՝ հակառակորդը սահմանային հատվածից ներթափանցել է իրենց գյուղի տարածք՝ ական տեղադրել եւ հեռացել։

Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ փոխանցելով. «Օգոստոսի 12-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում պայթուցիկի նմանվող իր է գտել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին»։

Դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե։ Այնտեղ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Սա պրոցեսուալ պարտադիր քայլ է։

Գեղամաբակի վարչական ղեկավար Վարդան Սաղաթելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, առարկան, ամենայն հավանականությամբ, իրենց տարածքում է հայտնվել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Նա բացառեց գյուղում շրջանառվող այն վարկածը, թե ականը վերջերս է բերվել եւ տեղադրվել հակառակորդի կողմից։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ականանման առարկան հայտնաբերել են հնձվորները»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031