Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարարությունում վերջին օրերի կադրային ջարդը, համակարգի մեր աղբյուրի բնորոշմամբ, սոսկ քավության նոխազ գտնելու օպերացիա կարելի է բնորոշել:

Մենք գրել էինք, որ Փաշինյանն անչափ դժգոh է «զորավար» Սուրեն Պապիկյանից, ընտրություններից հետո անգամ նրա վերանշանակումն էր հարցականի տակ, քանի որ Փաշինյանը նախատել էր, որ խաղաղ պայմաններում մի առաքելություն ունի՝ զորքի բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալ պահելը, այն էլ չի կարողանում ապահովել, եւ բազում մահեր են գրանցվում հիմա բանակում:

Բայց քանի որ հարմար, կամակատար կադր չուներ, որոշեց Պապիկյանին շանս տալ: Նա էլ բանակում կադրային ջարդով է փորձում ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, ենթակաները լավ չեն աշխատում: Սակայն նոր նշանակումներն էլ ավելի են խաթարել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, այս անգամ՝ արդեն սպայակազմում:

Մեզ ասացին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակելը հերթական անգամ փոթորկել է հրամկազմի շարքերը, այստեղ անասելի ծանր են տանում «միլիցիաների» մուտքը բանակ: Ընդ որում՝ լսել են, որ Հովհաննիսյանը մտադիր է նախկին կոլեգաներին էլ իր հետեւից ՊՆ տանել, եւ արդեն իսկ բողոքի ձայն են բարձրացրել, ինչի արդյունքում Հովհաննիսյանին զգուշացվել է, որ զգուշորեն եւ սահուն կերպով նշանակումներն անի, միանգամից ՊՆ ՌՈ-ն չդարձնի ոստիկանության բաժին:

Հիշենք, որ համակարգում մի կերպ են հանդուրժում նաեւ փոխնախարար Արման Սարգսյանին, որը նույնպես նախկին ոստիկանապետ է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031