Skip to main content

ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ

Լրահոս

Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Չորս օր առաջվա մի գրառմամբ նշել էի, որ ԱՄՆ-Իրան ռազմական բախումը վերածվելու է տնտեսական ձգձգվող հակամարտության: Այս գիշեր նախագահ Թրամփը, պաշտոնապես տնտեսական պատերազմ հայտարարեց՝ ընդ որում ոչ միայն Իրանին, այլ նաև այն երկրներին, որոնք իրենց տնտեսական կապերով կաջակցեն Թեհրանին՝ հաղթահարել սանկցիաները:

Ստեղծվող իրավիճակը որքանով է ազդեցիկ, և ինչ կարող է կփոխել տարածաշրջանում՝ առանձին վերլուծությունների ու հետևանքների գնահատման հարց է: Իսկ մինչ այդ՝ հետաքրքիր մի այլ իրադարձության մասին:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրապարակեց քարտեզ, որի վրա Հորմուզի նեղուցը նշված էր որպես «ԱՄՆ-ի նոր տարածք», Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում Իրանի գխավոր հյուպատոսությունը հրապարակեց ԱՄՆ քարտեզի իր տարբերակը, որտեղ Կալիֆոռնիան ներկայացվում էր որպես «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։

Իհարկե, խոսքը Թեհրանի իրական տարածքային հավակնությունների մասին չէ, այլ ԱՄՆ նախագահի հրապարակմանը հասցեագրված սարկաստիկ պատասխանի։

Թրամփի հրապարակումը հայտնվեց Իրանի հետ բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետի ավարտից մի քանի ժամ հետո, երբ Թեհրանը պնդեց, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ։

Այնուհետ նախագահ Թրամփը հայտարարեց, որ այս պահին Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ ԱՄՆ-ն շարունակում է իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը։

Դոնալդ Թրամփի հրապարակած քարտեզին արձագանքեց Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, ասելով, «Հորմուզի նեղուցի վերաբերյալ «մոլորությունը» շուտով կշտկվի՝ կա՛մ Թրամփի, կա՛մ Իրանի կողմից»։

Սակայն Հայդերաբադում Իրանի հյուպատոսությունն ավելի հեռուն գնաց և որոշեց քարտեզին պատասխանել քարտեզով։ Հրապարակված պատկերում առանձնացված էր Կալիֆոռնիան, որի վրա գրված էր․ «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։

Կալիֆոռնիայի ընտրությունը, կարծում եմ, նույնպես պատահական չէր։ Իրանական կատակը ստացավ երկակի ենթատեքստ։ Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունն ընտրեց ամերիկյան այն նահանգը, որն առավել սերտորեն է կապված Իրանի հետ մշակութային առումով, և միևնույն ժամանակ դարձել է Իրանից դուրս բնակվող հարյուր հազարավոր իրանցիների նոր հանգրվանը։

ԱՄՆ-ի և Իրանի սահմաններն, իհարկե, այս «քարտեզագրությունից» չփոխվեցին, սակայն միջազգային պրակտիկայում ի հայտ եկավ դիվանագիտական փոխհրաձգության նոր մեթոդ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև