Skip to main content

Զինվորները վազելուց են եղել. Վահան համայնքի վարչական ղեկավարը՝ զինծառայողների վրшերթի մասին | Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք | Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու․ Սամվել Կարապետյան | Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ, քաղաքացու են բերման ենթարկել | Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ | Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում, ՀՀ քաղաքացիները ինձ պարտադրեցին վերանայել դա. Փաշինյան | «Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». զինվորներին վրшերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահասի հայր | ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Նիկոլ Փաշինյան | ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից | Քաղաքացիների մի ստվար զանգված կա, որ մեզ խնդրում է ընդդիմության թեկնածուներին չընտրել. քվեարկությունից հետո կմեկնաբանենք մեր ընտրությունը. Ալեքսանյան | Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան | Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն | ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացnւթյան. Տիգրան Աբրահամյան | Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Արմեն Աշոտյան | «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ

Լրահոս

«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». զինվորներին վրшերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահասի հայր

Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, երեկ՝ օգոստոսի 19-ին, ժամը 21:00-ի սահմաններում 7 զինծառայողի վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահասի հայր։

Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։

«Այդ մեքենաները տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են մեքենան, մեկ էլ հաջորդ տարի այդ ժամանակ է շահագործվում»,- news.am-ի հետ զրույցում պատմեց Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ չի փախուստի չի դիմել։

«Ես դեպքի վայրում եմ եղել։ Ես անմիջապես տեսել եմ, լացում էր, գոռում էր, շատ ծանր վիճակում էր»,- պատմեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ վրաերթի  հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատավել, ունեցել են կոտրվածքներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև