Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Ես խնդիր եմ տեսնում նրանում, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ. Նիկոլ Փաշինյան

Ես խնդիր եմ տեսնում նրանում, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես ով է ասել, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ, ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այս ողջ ընթացքում նա եղել է ազատության մեջ, ինչու՞ է եղել ազատության մեջ։ Իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա, հենց այստեղ է խնդիրը, որ շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է, բայց այստեղ կա ֆունդամենտալ մի պրոբլեմ, դա այդպես է սահմանադրական կարգավորումների բերումով, առաջիկայում ես այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ։

Հենց այդպես էլ նախագծված է համակարգը, որ ծառայի ոչ թե ժողովրդին, այլ վերնախավին, մեր դատաիրավական համակարգը շատ դժվար է, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, բայց վստահաբար կարող ենք ասել, որ մեր արդյունքները այդտեղ մեծ չեն, ինչքան էլ մեծ ներդրումներ և մեծ բարեփոխումներ ենք արել: Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը պետք է լուծել, և այդ ֆունդամենտալ պրոբլեմը առանց սահմանադրական փոփոխությունների և նոր Սահմանադրության ընդունման հնարավոր չի լուծել»,- նշել է նա:

Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են գույք խլել, ինքը միանգամից պատկերացնում է Գագիկ Ծառուկյանին և իրեն պաշտպանողներին. «Դա այն գործն է, որ իրենք երկար տարիներ ՀՀ-ում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի: Այսօր ասում են քաղաքական հետապնդում է՝ ես էլ հակառակն եմ ասում, տասնյակ տարիներով եղել է քաղաքական չհետապնդում, իրենք մաֆիոզ կապերով՝ նույնիսկ մեր իշխանության տարիներին, որտեղ ինչ հարց ուզել են, լուծել են, որովհետև մենք չենք խառնվում պրոցեսներին: Հիմա ժողովրդի հստակ պահանջը ձևակերպվել է, և ժողովրդի պահանջը պետք է իրագործվի, Կառավարության ծրագրով էլ 2 միլիարդ գույք պետք է վերադարձվի մինչև 2031 թվականը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև