Skip to main content

Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է, ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման․ Շարմազանով | Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել կալանքից դատարանի դահլիճում | «Վարչապետի ավտոշարասյան վարորդը մինչ այժմ պատիժը չի կրել»․ Մարիամ Կանայան | Կրակը չենք ընկել, որ մեր դիպլոմը կարմիր չէ, չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան | Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ. Քրիստինե Վարդանյան | Մենք դեռ կամք ունենք կանգնելու, իրար գտնելու, համախմբվելու և ուժ դառնալու. Մեսրոպ Հովհաննիսյան | Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի մեքենա. կան վիրավnրներ | Հունիսի 12-ին ձեռքը վնասած քաղաքացու հանդեպ մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանին սպառնալու հարցով. փաստաբան | Նիկոլ երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Տիգրանաշեն, Շուռնուխ, Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ Ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար | ՆԳ նախարարի որոշմամբ Վահե Մելքոնյանի աշխատավարձը բարձրացվել է․ Փայլակ Ֆահրադյան | Իրավապահները ձերբшկալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանnւթյան երեք մասնակցի | «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել | Ես անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը. Ղազարյանը հորդորեց չձգձգել ԱԺ աշխատանքները | Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ․ մենք այստեղ ենք փոփոխություն իրականացնելու, այն ձեր իշխանության հեռացման մասին է. Ղահրամանյանը՝ ՔՊ-ին | Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Լոռիում. սկսել են կանայք, միացել՝ տղամարդիկ

Լրահոս

ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ուժեղ Հայաստանին» հասանելիք հանձնաժողովների նախագահներին ընտրել-չընտրելու թեմայով ՔՊ խմբակցությունն իր փակ նիստում նախօրեին քվեարկություն է արել։ Ասում են՝ այնպես չէ, որ բոլորը չընտրելու կողմնակից են եղել։ Ե՛վ ընտրելու, ե՛ւ չընտրելու օգտին ելույթներ են եղել, հետո յուրաքանչյուր թեկնածուի մասով առանձին քվեարկություն են արել, բայց չընտրելու կողմնակիցները գերակշռել են, եւ քաղաքական որոշում է կայացվել։

ՔՊ-ականներն ասում են՝ օրենքի պահանջ է, պարզ է, որ պետք է ընդդիմությունը հանձնաժողովներ ղեկավարի, բայց հո հենց առաջին անգամից չե՞ն ընտրվելու։ Երեւի համարում են, որ այս եղանակով «հնազանդեցնում» են «Ուժեղ Հայաստանին»՝ ստիպելով, որ մի քանի անգամ թեկնածու առաջադրեն, նորից ու նորից ելույթներ ունենան, այդ հանձնաժողովների եւ թեկնածուների հետ կապ չունեցող տասնյակ հարցերի պատասխանեն։ Որոշել են «տանել-բերել», մի քանի անգամ չընտրել, հետո վերջում կա՛մ ընտրել, որ օրենքի պահանջը կատարված լինի, կա՛մ ընդդիմությունը հոգնի ու հրաժարվի այս գործընթացին մասնակցելուց։ Սակայն, եթե օրենքը պահանջում է, որ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները ղեկավարեն ընդդիմության ներկայացուցիչները, պետք է առանց առարկության ընտրեին ընդդիմության թեկնածուներին, քանի որ իրենք հանձնաժողովների նախագահների պաշտոնի «պլանկան» այնքան են գցել, որ դրանց նախագահներ են ընտրվել Լուլուն, Տրդատ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ այլք:

Թե այս խորհրդարանական ներկայացման քանի սերիա է նախատեսել Նիկոլ Փաշինյանը, դեռ հայտնի չէ։ Այս գործընթացի իմաստը կարող է լինել այն, որ հանրությանը ցույց տան` կարող ենք ընտրել, բայց չենք ընտրում, երբ ուզենք, այն ժամանակ կընտրենք։ Նաեւ այն, որ նման շոուներով զբաղեցնեն մարդկանց, մինչեւ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի հանձնումը հորով-մորով անի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև