Skip to main content

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Մենք դեռ կամք ունենք կանգնելու, իրար գտնելու, համախմբվելու և ուժ դառնալու. Մեսրոպ Հովհաննիսյան

Մեսրոպ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տարածք կորցնելը անընդունելի է։ Բայց պատմության ընթացքում կարող են լինել ճակատամարտեր, պատերազմներ, ժամանակավոր պարտություններ, երբ քեզանից ուժով տարածք են խլում։ Դա մի բան է։ Իսկ սեփական պատմական հիշողությունը, իրավունքն ու ազգային արժանապատվությունը սեփական ձեռքով հանձնելը՝ լրիվ ուրիշ բան։
Մեզանից կարող են ուժով տարածք խլել, կարող են մեզ պարտության առաջ կանգնեցնել, կարող են ծանր իրականություն պարտադրել, բայց ոչ ոք չի կարող մեզ պարտադրել, որ այդ պարտությունը դարձնենք մեր համոզմունքը, մեր պատմական հիշողությունը ջնջենք և ինքներս հրաժարվենք այն ամենից, ինչի իրավունքն ու հիշողությունը սերունդներով մեզ է հասել։
Ես անձամբ դա չեմ ընդունելու։
Եվ դեռ հույս ունեմ, որ կհամախմբվենք։ Ոչ միայն նույն ցավը զգալու, ոչ միայն բողոքելու, այլ քաղաքական և հանրային իրական ուժ դառնալու համար։
Ես անկեղծ սպասում եմ Ազգային ժողովում գտնվող մեր ընդդիմության խոսքին։ Սպասում եմ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերին հստակ, կոշտ և հիմնավորված հակադարձումների՝ Տիգրանաշենի, Արցախի հարցը «փակված» համարելու և մնացած բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են մեր պետական ու ազգային շահերին։
Ես՝ որպես անկախ ընդդիմադիր հանրային գործիչ, կարող եմ խոսել, գրել, հակադարձել, դուրս գալ կառավարության դիմաց և իմ պայքարը տանել։ Բայց ընդդիմադիր հասարակության մեծ զանգված իր քաղաքական ներկայացուցչությունը վստահել է ձեզ՝ Ազգային ժողովում գտնվող ընդդիմությանը։ Վստահել է ոչ նրա համար, որ վերջում համաձայնության գաք իշխանության հետ և թույլ տաք, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա կերտի մեր պատմության հերթական խայտառակ էջը։ Վստահել է, որ հակադարձեք, պայքարեք, քաղաքական դիմադրություն կազմակերպեք և համախմբեք մարդկանց։
Որովհետև եթե մեզ համար այս ամենն իսկապես անընդունելի է, ապա մեր պատասխանը չի կարող լինել հուսահատությունը, լռությունը կամ հերթական հարմարվողականությունը։ Մեր պատասխանը պետք է լինի համախմբումը, կազմակերպվածությունը, քաղաքական կամքը և այս ընթացքը փոխելու պատրաստակամությունը։
Հ.Գ
Մենք դեռ կամք ունենք կանգնելու, իրար գտնելու, համախմբվելու և ուժ դառնալու։ Այդ կամքը չի մեռել։ Ու քանի դեռ վերջնական չի մեռել, ժամանակն է լռությունից դուրս գալու, կողք կողքի կանգնելու և ապացուցելու, որ մենք դեռ պատրաստ ենք պայքարել մեր արժանապատվության, հիշողության և ապագայի համար։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031