Skip to main content

Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է, ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման․ Շարմազանով | Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել կալանքից դատարանի դահլիճում | «Վարչապետի ավտոշարասյան վարորդը մինչ այժմ պատիժը չի կրել»․ Մարիամ Կանայան | Կրակը չենք ընկել, որ մեր դիպլոմը կարմիր չէ, չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան | Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ. Քրիստինե Վարդանյան | Մենք դեռ կամք ունենք կանգնելու, իրար գտնելու, համախմբվելու և ուժ դառնալու. Մեսրոպ Հովհաննիսյան | Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի մեքենա. կան վիրավnրներ | Հունիսի 12-ին ձեռքը վնասած քաղաքացու հանդեպ մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանին սպառնալու հարցով. փաստաբան | Նիկոլ երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Տիգրանաշեն, Շուռնուխ, Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ Ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար | ՆԳ նախարարի որոշմամբ Վահե Մելքոնյանի աշխատավարձը բարձրացվել է․ Փայլակ Ֆահրադյան | Իրավապահները ձերբшկալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանnւթյան երեք մասնակցի | «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել | Ես անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը. Ղազարյանը հորդորեց չձգձգել ԱԺ աշխատանքները | Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ․ մենք այստեղ ենք փոփոխություն իրականացնելու, այն ձեր իշխանության հեռացման մասին է. Ղահրամանյանը՝ ՔՊ-ին | Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Լոռիում. սկսել են կանայք, միացել՝ տղամարդիկ

Լրահոս

«Վարչապետի ավտոշարասյան վարորդը մինչ այժմ պատիժը չի կրել»․ Մարիամ Կանայան

Երգչուհի, իրավապաշտպան Մարիամ Կանայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշո՞ւմ եք Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի՝ օգոստոսի 18-ին, դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման…. մինչ այժմ պատիժը չի կրել։
Տուժող կողմը և մեղադրյալի պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն այս պահին դեռ պարզ չէ՝ վարույթը կընդունվի՞, թե՞ ոչ։
Բացի այդ, արդեն երրորդ անգամ որոշում է կայացվել շարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Տուժող կողմի ներկայացուցիչը բողոքարկել է այդ որոշումը, սակայն առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է։
Հիշեցնեմ, որ այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականի ապրիլին։
Ինչո՞ւ եմ ես այս գործի մասին պարբերաբար գրում։
Որովհետև Սոնա Մնացականյանի փոխարեն կարող էր լինել մեզնից մեկը, մեր հարազատներից մեկը…
Ես հիշում եմ այս մասին ու հիշեցնում նաև մյուսներին, որովհետև ուզում եմ անպատժելիությունը դադարեցվի, նման ողբերգությունները կանխվեն, և արդարադատությունը հաստատվի։
Ես հիշում եմ ու հիշեցնում, որովհետև որպես կին չեմ կարող չապրումակցել հղի կնոջ ու նրա երեխայի անպատժելի վրաերթի իրողության հետ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև