Skip to main content

Պարոնա՛յք, էդքան մի՛ փորփրեք իրար կենսագրությունները, վերջում բոլորդ էլ ինչ-որ տեղ հայտնվելու եք Հանրապետականում․ Տաթև Թադևոսյան | Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով | Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է | Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հանդիպում է ունեցել Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետի տեղակալ Ռոբերտ Թաֆանկեջյանի հետ | Սա իրականության բացահայտ նենգափոխում էր. այս անհեթեթ մեղադրանքը հիմնարար հերքում եմ. Ավետիք Չալաբյան | Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է, ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման․ Շարմազանով | Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել կալանքից դատարանի դահլիճում | «Վարչապետի ավտոշարասյան վարորդը մինչ այժմ պատիժը չի կրել»․ Մարիամ Կանայան | Կրակը չենք ընկել, որ մեր դիպլոմը կարմիր չէ, չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան | Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ. Քրիստինե Վարդանյան | Մենք դեռ կամք ունենք կանգնելու, իրար գտնելու, համախմբվելու և ուժ դառնալու. Մեսրոպ Հովհաննիսյան | Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի մեքենա. կան վիրավnրներ | Հունիսի 12-ին ձեռքը վնասած քաղաքացու հանդեպ մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանին սպառնալու հարցով. փաստաբան | Նիկոլ երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Տիգրանաշեն, Շուռնուխ, Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ Ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար | ՆԳ նախարարի որոշմամբ Վահե Մելքոնյանի աշխատավարձը բարձրացվել է․ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեկեկատվական համակարգից:

Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով այցելեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնեությունը:

Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արևշատություն, քաջառողջություն և արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի:

Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար, ի դեմս ներկաների Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ուղղեց հոգևոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցականաց դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և աշխարհասփյուռ ժողովրդի բարօրության:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝ ի խնդիր հայության ազգային-հոգևոր կյանքի շինության ու պայծառության։

Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև