Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օգոստոսի 21-ին եւ 22-ին տեղի է ունենալու «Վարչաֆեստ»-ը` վարչապետի փառատոնը, որի այցելուներին արգելված է միջոցառման տարածք դրսից սնունդ եւ ըմպելիքներ բերել։ Ավելին՝ խստիվ արգելվում է անգամ դրսից ջուր բերելը։

Միջոցառման օրակարգը բավական հագեցած է․ օգոստոսի 21-ին միջոցառումները մեկնարկում են ժամը 12։00-ին, օգոստոսի 22-ին՝ 09։00-ին եւ շարունակվում մինչեւ կեսգիշեր։ Նման երկարատեւ միջոցառման ընթացքում, բնականաբար, առանց սնվելու եւ հեղուկներ օգտագործելու հնարավոր չէ։ Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված սնունդն ու ըմպելիքները փառատոնի տարածք ներս բերելու արգելքը, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք տեղում այցելուներին սնունդ եւ ըմպելիքներ տրամադրվելու են, զանգահարեցինք «Վարչաֆեստ»-ի պաշտոնական հեռախոսահամարով։

Մեր հարցին, թե ինչու է սնունդ ներս տանելն արգելված, եւ արդյո՞ք այն հնարավոր է ձեռք բերել միջոցառման տարածքում, պատասխանեցին․ «Տարածքում կան սննդի կետեր, որտեղից կարող եք սնունդ գնել»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք նախատեսվա՞ծ է գիշերակացի հնարավորություն։ Մեզ տեղեկացրին․ «Վրաններ ենք տրամադրում՝ մեկ հոգանոց եւ երկու հոգանոց, որոնց արժեքները համապատասխանաբար 8 հազար եւ 12 հազար դրամ են։ Այս արժեքն իր մեջ ներառում է միայն վրանում գիշերակացը»։

Ստացվում է, որ մարդկանց հրավիրում են երկօրյա միջոցառման, որի առաջին օրը 12 ժամ է տեւելու, երկրորդ օրը՝ 15 ժամ, միեւնույն ժամանակ արգելում են սնունդ եւ նույնիսկ ջուր ներս բերել: Եվ պարզվում է` «Վարչաֆեստի» անվան տակ ոմանք մեծ փողեր են աշխատելու` գիշերելու համար նախատեսված վրաններից օգտվելու, սնվելու եւ անգամ ծարավ լինելու դեպքում: Իսկ այս «Վարչաֆեստ»-ը նախապես ներկայացնում էին որպես անվճար միջոցառում՝ ազատ մուտքով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև