Skip to main content

«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել

Լրահոս

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը վերջին խորհրդարանական ընտրություններում նոր թափ է հաղորդում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «The Washington Times»-ը։

«Նախագահ Դոնալդ Թրամփն անցած օգոստոսին Սպիտակ տանը մեկ սեղանի շուրջ բերեց Հայաստանին և Ադրբեջանին՝ օգնելով տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները վերածել խաղաղության պահպանման և տարածաշրջանային առևտրի զարգացման շրջանակի։ Գործընթացի առանցքային բաղադրիչը Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղու (TRIPP) շրջանակն է, որը նախատեսում է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով և որը Հայաստանը կդարձնի Կասպից ծովի տարածաշրջանի ու Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց»,-նշված է հոդվածում։

«The Washington Times»-ը գրում է, որ TRIPP-ը կարող է զգալի օգուտներ բերել Հայաստանին։ Մասնավորապես, այն կօգնի երկրի՝ ծովային ելք չունենալու հանգամանքը վերածել տնտեսական առավելության՝ խթանելով ներդրումները և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Միաժամանակ նախագիծը կարող է նպաստել խաղաղության պահպանմանը՝ Հայաստանի հարևանների համար ստեղծելով տնտեսական և գործնական շահագրգռվածություն այն հաղորդակցության ուղիների նկատմամբ, որոնք մնալու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

«TRIPP-ը նաև կամրապնդի ԱՄՆ-ի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում՝ առանց ամերիկյան զորքերի տեղակայման կամ երկարաժամկետ ֆինանսական աջակցության անհրաժեշտության։ Նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը կարող է նաև առևտրային հնարավորություններ ստեղծել ամերիկյան ընկերությունների համար։ Այս առավելությունները նշանակալի են և արժանի են աջակցության»,-գրում է պարբերականը։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին, թերթը նշում է, որ այդ  գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրա հետևում կան չլուծված խնդիրներ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է ներառի 19 հայ գերիների ազատ արձակման հարցի լուծումը։ TRIPP-ի և ավելի լայն խաղաղության օրակարգի հաջողությունը մեծապես կախված է կողմերի միջև վստահության ձևավորումից։ Այդ վստահությունը դժվար է կառուցել, երբ ընտանիքները շարունակում են սպասել իրենց հարազատների վերադարձին։ Հետևաբար, նախագահ Թրամփը կարող է ոչ միայն աջակցել TRIPP-ի տնտեսական և ռազմավարական նպատակներին, այլև իր ազդեցությունն օգտագործել՝ պահանջելու 19 գերիների ազատ արձակումը։ Դա խաղաղության գործընթացը կդարձնի ոչ միայն տնտեսական և աշխարհաքաղաքական, այլև մարդասիրական առումով ավելի ամբողջական։ Խաղաղության ճանապարհը պետք է բաց լինի ոչ միայն ապրանքների և մարդկանց տեղաշարժի, այլև այն մարդկանց վերադարձի համար, որոնց ընտանիքները տարիներ շարունակ սպասում են նրանց»,-հավելել է «The Washington Times»-ը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031