Skip to main content

Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն

Լրահոս

Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մասին ԱԺ ամբիոնից դատողություններ անելուց առաջ արժե պատասխանել մեկ պարզ, բայց քաղաքականապես շատ ծանր հարցի․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է.

Երեկ ԱԺ ամբիոնից ոմն Գարիկ Սարգսյան խոսում էր Մարտի 1-ից՝ շրջանցելով այն հանգամանքը, որ այդ իրադարձությունների օրերին իր այսօրվա քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակային կոչերով դիմում էր ցուցարարներին՝ խոսելով մահակներով զինվելու և իրավապահների նկատմամբ ուժ կիրառելու մասին։ Պատմությունը չի կարելի ներկայացնել ընտրովի՝ հիշելով միայն այն դրվագները, որոնք տվյալ պահին քաղաքականապես հարմար են։
Ելույթի սկզբում նա շնորհավորեց ուսանողներին, իսկ հետո անցավ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների քննադատությանը։ Հենց այստեղ անհրաժեշտ է արձանագրել ամենակարևորը։
Գարիկ, Սերժ Սարգսյանի տարիների ուսանողը սովորում էր մի երկրում, որի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանված էին, իսկ Արցախում ապրում էր հայկական բնակչությունը։ Երիտասարդները մեկնում էին բանակ, վերադառնում, շարունակում կրթությունը և կառուցում իրենց ապագան հայրենիքում։ Այդ հնարավորությունն ունեցել ես նաև դու։
Դու պատմեցիր, թե ինչպես ես բանակից վերադարձել և շարունակել ուսումդ։ Իսկ ձեր իշխանության տարիներին հազարավոր երիտասարդներ, որոնցից շատերն ուսանողներ էին կամ դեռ պետք է ուսանող դառնային, պատերազմից տուն չվերադարձան։ Ձեր կառավարման արդյունքում կորսվեց ամբողջ Արցախը, իսկ արցախցի հազարավոր երիտասարդներ զրկվեցին ոչ միայն իրենց կրթական բնական միջավայրից, այլև իրենց տներից ու հայրենիքից։
Ուստի Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մասին ԱԺ ամբիոնից դատողություններ անելուց առաջ արժե պատասխանել մեկ պարզ, բայց քաղաքականապես շատ ծանր հարցի․ ինչպիսի՞ անվտանգային համակարգ և պետություն ստացաք 2018-ին, և ի՞նչ վիճակի հասցրեցիք այն ձեր կառավարման տարիներին։
Քաղաքականության մեջ իշխանություններին գնահատում են ոչ թե ամբիոնից հնչեցրած ելույթներով, այլ իրենց կառավարման արդյունքներով և այդ արդյունքների համար ստանձնած պատասխանատվությամբ։
Հ.Գ. Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին գոյություն ունեին երկու հայկական հանրապետություններ՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը։ Ձեր կառավարման արդյունքում Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Հայաստանի երիտասարդների ու ուսանողների մի ամբողջ սերունդ իր կյանքի ամենածանր գինը վճարեց ձեր իշխանության ընդունած որոշումների և վարած քաղաքականության հետևանքների համար։
Սա է երկու ժամանակաշրջանների միջև ամենածանր քաղաքական տարբերությունը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև