Skip to main content

Տիգրանաշենի հանձնումը կկտրի Հայաստանի հարավային զարկերակը. Գալչյանը՝ «անկլավների», լոգիստիկ ճգնաժամի և տարածքային փոխանակման հնարավորության մասին | Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան | Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին | ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել | Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան | Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մասին ԱԺ ամբիոնից դատողություններ անելուց առաջ արժե պատասխանել մեկ պարզ, բայց քաղաքականապես շատ ծանր հարցի․ Հենրիխ Դանիելյան | Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է․ Հայկ Մարտիրոսյան | Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT | Սեյրան Օհանյանի տիկնոջ նոր գրառումը | Արշավ-բանակում դեպի Խուստուփ. Արցախի ՀՄԸՄ | Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը. Շարմազանով | Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, խարույկի շուրջ զրուցել մասնակիցների հետ | ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից․ ԱԳՆ | Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից․ Պուտին | Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին ու ծառին․ կա վիրшվոր

Լրահոս

ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ աղբյուրի, ծեծի է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալը։

Ըստ հրապարակման՝ միջադեպի նախապատմությունը կապված է եղել Մալաթիա վարչական շրջանում ավտոկայանատեղիի շուրջ առաջացած վեճի հետ, որին նախորդող օրը մասնակցել են ոստիկանության ծառայող, քննիչներ և քաղաքացի։

Հետագայում ոստիկանության ծառայողին պարզաբանումների համար հրավիրել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Հանդիպման ընթացքում իրավիճակը լարվել է, և, ըստ աղբյուրի, ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել։

Հրապարակման համաձայն՝ միջադեպին ներկա են եղել նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարը։ Դեպքից հետո տուժածի համար շտապօգնություն է կանչվել, իսկ նրա հարազատները հավաքվել են ՔԿ վարչության շենքի մոտ։

ArmLur.am-ը հայտնում է, որ կատարվածի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, և իրավապահները պետք է պարզեն միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ բռնություն գործադրած անձանց ինքնությունն ու ներկաների գործողությունները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31