Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի

Օգոստոսի 23-ն անցավ, սակայն Նիկոլ Փաշինյանը և իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ հրապարակային ուղերձով չհանդես եկան Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ։

Վերջին տարիների քաղաքական զարգացումների համատեքստում այս լռությունը զարմանալի չէ։ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ Անկախության հռչակագիրը վաղուց դադարել է լինել պետականության անվիճելի խորհրդանիշ և վերածվել է վերանայման առարկայի:

Սակայն այն, ինչ կարող է բացատրելի թվալ գործող իշխանության քաղաքական տրամաբանությամբ, արտառոց է պետականության ավանդույթի և ինստիտուցիոնալ հիշողության տեսանկյունից։

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը սովորական պատմական փաստաթուղթ չէ։ Այն քաղաքական և իրավական հիմքն է, որի վրա մեկնարկեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործընթացը։ Մեկ տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց այդ ընտրությունը։

Օգոստոսի 23-ը և Սեպտեմբերի 21-ը մեկ միասնական պետականակերտ գործընթացի երկու հանգրվաններն են՝ նախ անկախության քաղաքական հռչակումը, ապա դրա համաժողովրդական լեգիտիմացումը։

Հետևաբար, Անկախության հռչակագրի տարեդարձի նկատմամբ պետական լռությունը դժվար է դիտարկել արարողակարգային համատեքստում։ Այն ունի քաղաքական վտանգավոր բովանդակություն, մանավանդ երբ իշխանությունը բացահայտ խոսում է «Չորրորդ հանրապետության» և Երրորդ հանրապետության գաղափարական ժառանգության վերաիմաստավորման մասին։

Քիչ առաջ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»։

Այս հայտարարությունն ավելի է սրում հիմնարար հարցը։ Երրորդ հանրապետությունը ծնվել էր հստակ քաղաքական շղթայով՝ համազգային շարժում, Անկախության հռչակագիր, Սեպտեմբերի 21-ի հանրաքվե։ Նրա հիմնադիրն ու լեգիտիմության աղբյուրը Հայաստանի ժողովուրդն էր։ Եթե այսօր հայտարարվում է, որ Երրորդ հանրապետության պատմական շրջափուլը սպառված է, և «Չորրորդ հանրապետությունն» արդեն հիմնադրված է, ապա առաջանում է սկզբունքային հարց՝ ո՞վ է այդ նոր հանրապետության հիմնադիրը և որտե՞ղ է դրա համաժողովրդական մանդատը։

Հանրապետությունները չեն հիմնադրվում միայն մեկ անձի կամ մեկ կուսակցության քաղաքական հայեցակարգով ու կառավարության ծրագրի ներկայացմամբ։

Պետականության նոր փուլը չի կարող լիարժեք լեգիտիմություն ունենալ, եթե դրա հիմքում չկա ժողովրդի հստակ, ազատ և գիտակցված կամարտահայտությունը։ Ընտրական մանդատը կարևոր է և անհրաժեշտ, սակայն պետականության հիմնարար վերաիմաստավորումը՝ հատկապես երբ այն վերաբերում է Անկախության հռչակագրի դերին և Սահմանադրության նախաբանին, պահանջում է ավելի լայն ու խորքային համաձայնություն։

Հակառակ դեպքում կունենանք մի «Չորրորդ հանրապետություն», որի քաղաքական ծնողը ժողովուրդը չէ, որի գաղափարական հիմքերը չեն ձևավորվել հանրային համաձայնությամբ, և որի ճարտարապետությունը հասարակությանը ներկայացվում է որպես արդեն կայացած իրողություն՝ պարզապես վարչապետի հայտարարությամբ։

«Նոր Սեպտեմբերի 21»-ը պարտադիր չէ հասկանալ որպես հերթական հանրաքվեի մեխանիկական օր։ Դա քաղաքական սկզբունք է. Հայաստանի հաջորդ պետական շրջափուլը պետք է ձևավորվի ոչ թե իշխանության կաբինետներում կամ արտաքին պահանջների ազդեցությամբ, այլ Հայաստանի ժողովրդի կամքով։

Հայաստանին պետք է նոր Սեպտեմբերի 21՝ պետականության ապագան կրկին ժողովրդի կամքով կառուցելու համար։ Առանց այդ կամքի ցանկացած «նոր հանրապետություն», նույնիսկ եթե այն արդեն «հիմնադրված և իրականություն» է հայտարարված, կընկալվի որպես Փաշինյանի և նրա իշխանության արտաքին դոնորների գործարքի հետևանք»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031