Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին

Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Մեր երկրում ոչ թե պետք է ձեզ պատգամավորները հարցեր տան, այլ հատկապես կարևորագույն գործերով քննիչը, որովհետև ձեր ծրագիրը, ձեր հնչեցրած մտքերը, դատողությունները, երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի տապալման մի համալիր ամբողջություն են, ու եթե դա համադրենք նաև ձեր 8-ամյա գործունեության հետ, պատկերը ամբողջանում է:

Սահմանադրության, Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին ո՞ր օրենքն է ձեզ իրավունք տալիս համարակալել մեր պետությունները, խոսել ինչ-որ երրորդ հանրապետություն տապալելու, չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին, կամ իրականացնել այն նպատակները, որոնք դուք նպատակագրել եք ծրագրի 61-րդ էջում, միջամտել կրոնական կազմակերպության ներքին կանոնական խնդիրներին։ Սահմանադրության և օրենքի ո՞ր հոդվածն է իրավունք տալիս ձեզ, որպես հանրային ծառայողի, նման ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և դրա կարևորագույն ինստիտուտների նկատմամբ»,- նշել է Ղազարյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտել է, որ ինքը քննիչ հանձնաժողովի հարցերին է պատասխանել, ավելին՝ բարձրագույն քննիչների հարցերին է պատասխանել՝ այն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը.

«Այս ընթացքում ոչ մի վայրկյան չեմ դադարել այդ հարցերին պատասխանելուց։ Ինչ վերաբերվում է նրան, թե ով, որտեղ, և երբ է ինձ իրավունք տալիս, դա մեր նախընտրական ծրագիրն է և ժողովրդից ստացած մանդատը»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև