Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Տեսա, թե ինչպես են Ազգային ժողովի նիստերի դահլիճից դիմում տիգրանաշենցիներին՝ ասելով. «Սիրելի՛ տիգրանաշենցիներ, մենք պայքարում ենք ձեր տների համար»։ Սակայն իրականում Տիգրանաշենի հարցն այդքան պարզունակ չէ։ Ցանկացած բնակավայրում էլ կգտնվեն քաղաքացիներ, որոնք պատրաստ կլինեն բարձր փոխհատուցման դիմաց լքել իրենց տները։

Տիգրանաշենի հարցը լոկ տների խնդիր չէ։ Այն աշխարհագրական և ռազմավարական նշանակություն ունի՝ առնչվելով Հայաստանի հարավի և Իրանի հետ անխափան ճանապարհային կապի պահպանմանը և, վերջապես, ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Եվ պետք չէ այսօր այդ հարցի նշանակությունը նսեմացնել՝ այն ներկայացնելով ընդամենը որպես մի քանի տան խնդիր։

ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ։ Փաշինյանը պահանջում էր ներկայացնել ապացույցներ և իրավական հիմքեր, որոնք կհաստատեին, որ ՀՀ տարածքում որևէ տարածք պատկանում է Ադրբեջանին։ Եվ մինչ օրս Ադրբեջանը ոչ մի ապացույց կամ իրավական հիմք չի ներկայացրել, որովհետև դրանք պարզապես չկան»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև