Skip to main content

Ռոբերտ Քոչարյանը տասը տարի լավ է ղեկավարել այս երկիրը, նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է և տմարդություն․ Աղվան Վարդանյան | Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» խանութ-սրահներում խուզարկություններ են․ փաստաբան | Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան | Հայտնաբերվել է հեղափոխության պլան, որով փրկվելու էր հայրենիքը․ Անի Գևորգյան | Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են | Քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում | Հակակոռուպցիոն կոմիտեից մեկնաբանել են Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունը | Իշխանությունները նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում․ Աբրահամյան | «Toyota»-ի երևանյան գրասենյակը կապարակնքվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են | Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, նրա և Լևոն Քոչարյանի տներում խուզարկություններ են | Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» | Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել. «Հրապարակ» | Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Լրահոս

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Կարծում եմ մեկնաբանելու բան չկա, ով երեկվա ելույթը տեսել է, կասի, որ սա ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի իրագործում է, չեմ կարծում Հայաստանում կա մեկ քաղաքացի, անգամ ՔՊ-ականները, որ այլ ձև կարող են մեկնաբանել, սա է իրականությունը։

Խուզարկությունը այս պահին իրենց տանը շարունակվում է, վստահ եմ, որ Լևոն Քոչարյանը իր քաղաքական գնահատականները տալուց պատրաստ էր այդ ամենին, և ընդհանրապես, ուզում եմ շեշտել իմ գործընկերոջ այն միտքը, որ եթե խնդիրը լիներ ունեցվածք պահպանելը, հանգիստ կյանքը, ոչ ոք այստեղ չէր լինի, ինքը առավել ևս, հանգիստ կյանքի համար պետք է այս ամեն ինչից հեռու մնալ, այս ամենը այլ բանի մասին է և և ով այստեղ է՝ որպես ընդդիմություն, գիտի, թե ինչի միջով է ստիպված լինելու անցնել ինքը և իր ընտանիքը: Ոչինչ, սա էլ է մի փուլ, որը կանցնենք, աշխարհում բոլոր բռնապետությունները այսպես են գործել:

Չեմ կարող դեռ ենթադրություններ անել, ՔՊ-ականների դեպքում կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, ես գիտեմ, որ հանրագումարում մի օր այս շղթան կանգ է առնելու, չկա բռնապետություն, որ հավերժ է: Սա մի օր ավարտվելու է, մեր գործն է հնարավորինս մոտեցնել այդ ավարտը»,- նշել է Վարդանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31