Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ

Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին։

Գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ի՞նչ է ուզում Փաշինյանը Արցախից․․․

Լեռնային Ղարաբաղի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին։ Ինչպես կրիմինալիստիկայում կա օրինաչափություն, որ հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այնպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին։ Ընդ որում, երեկվա ելույթի որոշ դրվագներ ինձ հիշեցնում էին Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպից որոշ հատվածներ։ Հատկապես այն մասը, երբ Ռոդիոն Ռասկոլնիկովը փորձում էր գտնել իր հանցանքի արդարացման «վեհ» կամ «տրամաբանական» ինքնարդարացումներ։ Փաշինյանն էլ այդ հոգեվիճակում է, նա բոլորից լավ գիտի, թե ինչ է արել, ինչպիսի որոշումներ է կայացրել պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ինչպես է հազարավոր կյանքեր կործանել, ինչպես է Ալիևին փաստացի օգնել իրագործել Արցախում էթնիկ զտում: Առաջ չէի գրի նման բան, բայց հիմա ինձ համար արդեն ակնհայտ է, թե ինչու է նա համառորեն մաքրում Ալիևին էթնիկ զտման թեմայից, որովհետև իր ենթագիտակցության և գիտակցության մեջ գիտի՝ ինքն է իր քայլերով ու որոշումներով հնարավոր դարձրել դա․․․

Եթե Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած, անհավասարակշիռ ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության և սերունդների առաջ, ապա նա չարաչար սխալվում է․ նա եղել ու մնալու է պատմության մեջ որպես Արցախը հանձնած ղեկավար։

Նա առհասարակ չգիտի, որ պատմությունը միշտ բերում ու բոլորին դնում է իրենց տեղերում, նա չգիտի, որ անգամ Ստալինի, Բերիայի և ահ ու սարսափ տարածող այլ գործիչների ողջ արածն ու ասածը, ողջ քարոզչական գործը կարող է հաշված ժամերում անհետանալ իրենց մահից կամ ձերբակալվելուց հետո։ Իսկ հետո պատմությունը բոլորին կդնի իր տեղը․․․ Այնպես որ մեզ նյարդայնացնող արցախատյաց ելույթները իրականում ինքնաարդարացման չստացված փորձեր են ընդամենը, բայց, ինչպես «Ոճիր և պատիժ» վեպում է ասվում՝ «Ամեն ինչում կա մի սահման, որից այն կողմ անցնելը վտանգավոր է, քանզի մեկ անգամ անցնելուց հետո անհնար է հետ դառնալ»»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև