Skip to main content

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին | Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Լրահոս

Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրnւթյունն է ձեր նմաններից, բոլոր կոռուպցիոներներից վրեժխնդիր ենք լինելու. Քոչարյանը մուծվելու է մինչև վերջին կաթիլը. Ռուբինյան

Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է ձեր նմաններից, բոլոր կոռուպցիոներներից վրեժխնդիր ենք լինելու, Քոչարյանը մուծվելու է մինչև վերջին կաթիլը: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է ձեր նմաններից, ձեր նմաններից, և մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, ենթադրյալ կոռուպցիոներների, բոլորին հատ առ հատ վերջ խնդիր ենք լինելու։ Ասում են՝ երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան, ու մենք հագենալու ենք մինչև վերջին կաթիլը, Ռոբերտ Քոչարյանն էլ մուծվելու է մինչև վերջին կաթիլը այն բոլոր գումարները, որը դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցությանը, մեր հարգելի գործընկերները եկել, մեզ ստեղից ասում են՝ դադարեցրեք վրեժխնդրությունը, դուք վրեժխնդիր եք: Ինձ կբացատրե՞ք, թե ոնց է հետևյալ փաստի հետ հարաբերակցվում ձեր պնդումը առ մեր վրեժխնդրություն: Օրինակ՝ ըստ այսօրվա հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նյութի, Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքը 40 միլիոն դրամով Կասկադի կողքին գնել են մի տարածք, հետո փոխանակել են ուրիշ տարածքի հետ, որը վաճառել են 1 միլիարդ 740 միլիոն դրամով, ի՞նչ կապ ունի այստեղ վրեժխնդրությունը, թուրքը, դավաճանը, ազգային արժեքները: Ընդհանրապես, դուք չե՞ք հոգնել ազգային արժեքները ձեր առաջնորդի ենթադրյալ գողոնը վահանի վերածելուց»,- նշել է Ռուբինյանը:

Հավելեց՝ այսօրվա դահլիճի տեսքը իր մոտ հաճելի հուշեր են արթնացնում նախորդ գումարման Ազգային ժողովի:

«Ես կարծում եմ, որ առանց մեր ընդդիմադիր գործընկերների մեր քննարկումները շատ ավելի բովանդակային են անցնում, «Ուժեղ Հայաստան»-ի մեր հարգելի գործընկերները նեղացան գնացին, սա նոր խոսք է երևի համաշխարհային քաղաքականության մեջ, որ ֆրակցիան ոչ թե բոյկոտում է ինչ-որ բան, այլ նեղանում գնում է: Մենք գործ ունենք քաղաքական նեղացկոտության հետ, բայց եկեք հասկանանք, թե ինչի՞ց նեղացան այս մարդիկ, նեղացան, որովհետև մենք Կտրիճ Ներսիսյանին անվանում ենք Կտրիճ Ներսիսյան»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև