Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան

Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե այս գործն ի՞նչ տրամաբանական ավարտ կունենա (հասկանալի է՝ մի օր կուղարկվի դատարան), և հնարավորություն կունենանք նաև հանրությանը ցույց տալու, թե ի՞նչ անհեթեթության հետ ենք ընդհանրապես մենք առնչվում, 168․am-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահին վերագրվող հերթական մեղադրանքին այսպես արձագանքեց նախագահի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

Այսօր տեղեկացրել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է, նրան մեղադրանք է առաջադրվել։

««Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Ս.Ս.-ին»,- հայտնել էին կոմիտեից։

Իսկ ավելի վաղ Դատախազության հաղորդագրությունից էլ տեղեկացել էինք՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

«Ինձ մոտ խորը համոզմունք առաջացավ այս իրավիճակից, որ ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար, և ավելին՝ որ կրկին, ասենք, այն պայմաններում, երբ պարոն նախագահի ելքը ՀՀ-ից արգելված է, նորից արգելվի։

 

Այս պրոցեսն է այսօր տեղի ունեցել, մեծ հաշվով, ուրիշ ոչ մի բան։ Այս աբսուրդի թատրոնը գնալով ավելի խիտ գույներ է ստանում»,- շեշտեց Ամրամ Մակինյանը և հավելեց, որ դրվագը վերաբերում է Սպայի տան օտարման գործարքին, որը կատարվել է կառավարության որոշմամբ և բավականին մեծ արժեքով․ «Համոզված ենք, որ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել»։

Ի դեպ, նախօրեին ԱԺ-ում Փաշինյանն իրավապահներին հրահանգել էր ունեզրկել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»,-գրում է կայքը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031