Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս տարի էլ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն իր դռները չի բացի աշակերտների առաջ։ Դեռեւս 2021թ. աշնանը մեկնարկած շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Շինարարության պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որտեղից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ դպրոցի շինաշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2026թ. նոյեմբերի 30-ը։ «Շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Դպրոցը շահագործման կհանձնվի շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի կողմից, օբյեկտն ընդունելուն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո՝ սահմանված ժամկետում»։

Ի դեպ, դպրոցի շինաշխատանքների սահմանված վերջնաժամկետը սկզբում 2024 թվականն էր, հետագայում մի քանի անգամ ժամկետը երկարացվել է, քանի որ, ըստ հիմնադրամի, նախկին կապալառուն անպատասխանատու է գտնվել, եւ ընթացքում փոխվել են շինարարությունն իրականացնող ընկերությունն ու շինաշխատանքների վերջնաժամկետը։ Այժմ շինարարությունն իրականացնում են «Ջի Թի Էս ՔՆՍԹՐԱՔՇՆ» եւ «ԱԶՈՒՐԻՏ» ընկերությունները, իսկ պայմանագրի արժեքը գրեթե 1.5 մլրդ դրամ է (1 մլրդ 498 մլն 775 հազար 95 դրամ)»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև