Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում. զինծառայողը մահից առաջ նամակ է թողել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում առաստաղից՝ գերանից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը, ով իջեցրել է նրան, ապա զանգահարել շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, փորձել է օգնություն ցուցաբերել։ Ժամանած շտապօգնության բժիշկները, սակայն, արձանագրել են նրա մահը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, սակայն նման ծայրահեղ քայլի դիմելուց առաջ նա մի քանի օր առաջ էր  ծառայությունից վերադարձել տուն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև