Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Միջադեպ՝ Բաղրամյան պողոտայում․ քաղաքացիներն արգելել են գիշերը ասֆալտի քանդման աշխատանքներ իրականացնել

Երեկ՝ գիշերը ժամը 01։30-ի սահմաններում, Վիկտոր Համբարձումյան փողոցի բնակիչները դուրս են եկել փողոց և փորձել դադարեցնել ծանր տեխնիկայի աշխատանքը։ Բնակիչներից մեկի խոսքով՝ խնդիրը ոչ թե փողոցի վերանորոգումն է, այլ աշխատանքների կատարման համար ընտրված ժամը։

«Այս փողոցը միակողմանի է և ծանրաբեռնված չէ։ Այնպես չէ, որ եթե փողոցը փակեն ու ցերեկային ժամերին աշխատեն, Բաղրամյան պողոտան կծանրաբեռնվի։ Մենք առաջարկեցինք, որ քանդման աշխատանքներն իրականացնեն ցերեկային ժամերին։ Չենք կարողանում քնել»,- նշեց Համբարձումյան փողոցի բնակիչը։

Նրա խոսքով՝ հատկապես հին ասֆալտի քանդման և հորատման աշխատանքների ժամանակ առաջացող բարձր աղմուկը գիշերային ժամերին անընդունելի է։

Կապալառու ընկերության պատասխանատուն բնակիչներին հայտնել է, որ գիշերային ժամերին աշխատանքներ իրականացնելու հանձնարարությունը ստացել են քաղաքապետարանից և իրենք պարտավոր են այն կատարել։

Մինչդեռ, ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի, գիշերային ժամանակ՝ 23։00-ից մինչև 07։00-ն, լռությունը խախտելը, այդ թվում՝ աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, համարվում է վարչական իրավախախտում։

Հենց այս հանգամանքն էլ մատնանշեցին բնակիչները՝ պնդելով, որ տվյալ աշխատանքները չեն կրում անհետաձգելի բնույթ և կարող են իրականացվել ցերեկային ժամերին։

Վեճին միջամտել են ոստիկանության ծառայողները, այնուհետև՝ քաղաքապետարանի շինարարության ոլորտի պատասխանատուն։ Երկարատև քննարկումից հետո գիշերային աշխատանքները դադարեցվել են:

Բնակիչները նշում են, որ դեմ չեն իրենց փողոցի բարեկարգմանը և նույնիսկ ողջունում են այն, սակայն կարծում են, որ քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը չպետք է իրականացվի քաղաքացիների գիշերային հանգստի հաշվին։ «Այս առումով կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին վերանայել բնակելի հատվածներում գիշերային ժամերին ծանր տեխնիկայի կիրառմամբ շինարարական աշխատանքների կազմակերպման պրակտիկան և հնարավորության դեպքում դրանք իրականացնել ցերեկային ժամերին»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև