Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշման դեմ մեր ծավալուն բողոքն ուղարկվեց դատարան․ Աննա Ծառուկյան

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Ani Gevorgyanի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշման դեմ մեր ծավալուն բողոքն ուղարկվեց դատարան։
Ու այստեղ խնդիրը միայն այն չէ, որ վարույթ չեն նախաձեռնել։ Խնդիրն այն է, որ Անիի հաղորդմամբ ներկայացված փաստերին նույնիսկ պատշաճ քրեաիրավական գնահատական չի տրվել։
Սուբյեկտի գործողություններում առերևույթ պետք է ստուգվեն մի շարք հանցակազմեր՝ խուլիգանություն, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտում, ատելության կամ անհանդուրժողականության հրապարակային խոսք, բռնության հրապարակային կոչեր, իսկ համապատասխան փաստերի դեպքում՝ նաև հոգեկան ներգործություն։
Խոսքը պարզապես «վիրավորել է՝ չի վիրավորել» մակարդակի մասին չէ։ Խոսքը հանրային վայրում տեղի ունեցած միջադեպի, լրագրողական գործունեությանը միջամտելու, հետապնդման, հրապարակային նվաստացման և այդ ամենը սոցիալական ցանցերով շարունակելու մասին է։
Ու ամենակարևորը՝ մենք չենք ասում՝ առանց քննության մեղավոր ճանաչեք։
Ասում ենք՝ քննեք։
Որովհետև հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը պետք է պարզվի օրենքով նախատեսված քրեադատավարական ընթացակարգով, ոչ թե քննությունը փոխարինող մի գրությամբ։
Իսկ երբ քաղաքացու հաղորդմանը օրենքով նախատեսված ընթացակարգի փոխարեն պատասխանում են դատավարությունից դուրս գրությամբ, դրա օրինականությունը արդեն դատարանի գնահատման հարցն է։
Եվ ուրեմն արդեն իսկ այսօր այդ հարցը դատարանում է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև