Skip to main content

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է | «Հայաստանը աջակցում է Պաղեստինին, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելին»․ թուրք նախկին պատգամավոր | Air India-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել առևшնգման մասին աhազանգից հետո | Անընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասին | 6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում

Լրահոս

«Դավիթբեկյան խաղեր 2026»-ն ավարտվեց․ 24 թիմ, ընդլայնված աշխարհագրություն և նոր հաղթող

Սյունիքի  Կապան համայնքի  Վանեք բնակավայրում ավարտվել է «Դավիթբեկյան խաղեր 2026» ուսումնամարզական մրցույթ-փառատոնը։ Մի ամիս տևած մրցապայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճել է Հարժիսի համայնքային թիմը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՈՄԱ Կապանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսատանից  ժամանած «Գամփռ 01.01» ջոկատը։

Այս տարի «Դավիթբեկյան խաղերը» հոբելյանական էին․ ուսումնամարզական մրցույթ-փառատոնը Սյունիքում անցկացվեց արդեն 5-րդ անգամ։ Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից Վանեք էին ժամանել 14–17 տարեկան պատանիներից կազմված 24 թիմ։

Հինգ տարվա ընթացքում նախաձեռնությունը զգալիորեն ընդլայնել է իր մասշտաբները․ առաջին խաղերին մասնակցած 8 թիմի փոխարեն այս տարի դրանց թիվը հասել է 24-ի։ Ընդլայնվել է նաև աշխարհագրությունը՝ ընդգրկելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերն ու Սփյուռքը։

«Դավիթբեկյան խաղերի» գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Աթանեսյանի խոսքով՝ թվային աճը կարևոր է, բայց նախաձեռնության հիմնական արդյունքը ձևավորվող համայնքն է։

«Հինգ տարվա ընթացքում 8 թիմից հասել ենք 24-ի, բայց մեզ համար ամենակարևորը միայն թիվը չէ։ Այսօր արդեն տեսնում ենք մի միջավայր, որտեղ Հայաստանի տարբեր բնակավայրերից և Սփյուռքից եկած պատանիները ճանաչում են միմյանց, սովորում են գործել որպես թիմ, հաղթել ու պարտվել արժանապատվորեն։ Մեր նպատակը հենց այդ կապերի ստեղծումն ու ամրապնդումն է»,– նշել է Աթանեսյանը։

«Դավիթբեկյան խաղերի» ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանի խոսքով՝ այս տարվա մրցապայքարը հատկապես լարված էր, քանի որ մասնակցող թիմերի պատրաստվածության մակարդակը զգալիորեն բարձրացել է։

«24 թիմ ունեինք, և իսկապես շատ ուժեղ կազմեր էին մասնակցում։ Դա զգացվում էր գրեթե բոլոր մրցաձևերում, և մրցավարների աշխատանքն այս տարի բավականին բարդ էր։ Բայց մեզ համար ամենակարևոր ցուցիչներից մեկն այն է, որ նախկինում մասնակցած թիմերը վերադառնում են արդեն նոր կազմերով։ Սա նշանակում է, որ «Դավիթբեկյան խաղերը» մեկ միջոցառում չեն մնում․ ձևավորվում է համայնք, որը տարեցտարի մեծանում է»,– ասել է Գևորգյանը։

Այս տարի ավելի մեծ է եղել նաև Սփյուռքի մասնակցությունը․ խաղերին միացել է Սփյուռքից երկու թիմ, որոնցից մեկը կարողացել է նաև մրցանակային տեղ զբաղեցնել։

«Հինգ տարի առաջ մենք նոր էինք փորձում ստեղծել այս հարթակը, իսկ այսօր այստեղ արդեն հանդիպում են Հայաստանի մարզերի և Սփյուռքի պատանիները։ Այս տարի Սփյուռքից երկու թիմ ունեինք, և նրանցից մեկը մրցանակային տեղ զբաղեցրեց։ Ուզում ենք, որ հաջորդ տարիներին այս աշխարհագրությունն ավելի ընդլայնվի, որովհետև «Դավիթբեկյան խաղերի» գաղափարը սահմաններ չունի․ այն հայ պատանիներին իրար կապելու մասին է»,– ընդգծել է ծրագրերի ղեկավարը։

Նախաձեռնության հիմքում թիմային մշակույթը, առողջ ապրելակերպը, ֆիզիկական ու մտավոր պատրաստվածությունը, ազգային ինքնության պահպանումն ու պատասխանատվության ձևավորումն են։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում երիտասարդների համար հատկապես կարևոր են դառնում այն հմտությունները, որոնք ձևավորվում են իրական շփման, համագործակցության և թիմային աշխատանքի միջոցով։

Խաղերի փակման արարողությամբ ամփոփվել են մի քանի օրերի մրցումները և պարգևատրվել հաղթողները։

«Պարգևատրում ենք երեք լավագույն թիմերին, բայց «Դավիթբեկյան խաղերից» յուրաքանչյուր մասնակից ինչ-որ բան տանում է իր հետ՝ նոր ընկերություն, փորձ, սեփական ուժերի մասին նոր պատկերացում և թիմի մաս լինելու զգացողություն։ Հենց դա է մեզ համար այս խաղերի ամենամեծ արդյունքը»,– եզրափակել է Ալինա Գևորգյանը։

Պատանիներն ու աղջիկները մրցում են սպորտային, ռազմամարզական և մշակութային ոլորտներում։ Այս անգամ 15 մրցույթ է եղել՝ շախմատից մինչև Խուստուփի գագաթի հաղթահարում։ Խաղերի հիմքում հաղթանակն է՝ կրթության, գիտության, տնտեսության, սպորտի և բոլոր հնարավոր ոլորտներում։

Մրցույթ-փառատոնի ամբողջ ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մասնակիցների անվտանգությանը և կենցաղային պայմաններին։ Տարածքում շուրջօրյա հերթապահում են բժիշկներ և բուժքույրեր՝ անհրաժեշտության դեպքում անհապաղ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Մասնակիցների սնունդը, կեցությունը և մրցումների անցկացման համար անհրաժեշտ մյուս պայմաններն ամբողջությամբ ապահովում է կազմակերպիչ կողմը, որպեսզի պատանիները կարողանան կենտրոնանալ միայն մրցումների և թիմային աշխատանքի վրա։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև