Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան

Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուսացի, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիները ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի խորշում պնդել, թե Գանձակեցին կամ Կաղանկատվացին աղվան էր, իսկ Արցախի պատմական տաճարները աղվանական են, այլև նման լկտի կեղծարարությունը դարձրել է իր պաշտոնական պատմագրության և պետական քարոզչության առանցքային գործիք, բայց սա պարզագույն հիմարություն չէ։

Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքը տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին, ապա դա իմ տարածքն է»։

Ուստի Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթումը և մեզ այդ տարածքների նկատմամբ նույնիսկ մեր պատմական հիշողությունից զրկումը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև