Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար վայր էր ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա սանավիացիայով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Տեղի բժիշկները կարողացել էին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել երեխային, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ էին գրանցել, և արդեն սանավիացիան ժամանել էր ու երեխային տեղափոխել էին Երևան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն էր, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում, որտեղից հիվանդանոց էր ժամանել հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև