Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը ի սկզբանե որոշել էր Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը չզիջել ընդդիմությանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցում իշխանության համար կարևոր գործոն է եղել հանձնաժողովի գործող նախագահ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ տարբերակներից մեկը եղել է այն, որ հանձնաժողովի ղեկավարումը շարունակի մնալ իշխանության ձեռքում, իսկ Ղալումյանը հանձնաժողովում պահպանի առանցքային դերակատարություն՝ այդ թվում՝ փոխնախագահի կարգավիճակով։

Հատկանշական է, որ նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստան» դաշինքը հանձնաժողովի նախագահի պաշտոնում երկու թեկնածու էր առաջադրել՝ նախ Դավիթ Ղազինյանին, ապա՝ Իրինա Յոլյանին։ Սակայն երկու թեկնածուներն էլ չընտրվեցին։

Իշխանական պատգամավորները թեկնածուներին չընտրելու պատճառը ներկայացրեցին որպես սկզբունքային մոտեցում։ Նրանց պնդմամբ՝ թե՛ Ղազինյանի, թե՛ Յոլյանի նկատմամբ առկա են քրեական վարույթներ, և իշխանությունը նման իրավիճակում գտնվող թեկնածուների օգտին չի պատրաստվում քվեարկել։

Սակայն այս հիմնավորման ֆոնին ուշագրավ է մեկ այլ հանգամանք. «Ուժեղ Հայաստանը» երկրորդ անհաջող փորձից հետո երրորդ թեկնածուի առաջադրմանը, ըստ ամենայնի, չի գնացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմությունը հասկացել է, որ նույնիսկ նոր թեկնածուի առաջադրման դեպքում իշխանությունը կարող է կրկին չընտրել նրան։

Այսպիսով, ստեղծված իրավիճակում հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը շարունակում է մնալ իշխանության վերահսկողության ներքո պահելու տրամաբանության մեջ։

Ուշագրավ է նաև այն, որ Հայկ Ղալումյանը տարիներ շարունակ ղեկավարում է այս հանձնաժողովը և հատկապես ակտիվանում է խորհրդարանում ծեծկռտուքների ժամանակ։

Փաստացի ստացվում է՝ իշխանությունը պաշտոնապես խոսում է թեկնածուների նկատմամբ քրեական վարույթների առկայության և նրանց չընտրելու սկզբունքի մասին, սակայն իրականում պատճառն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է խնդիրը, որ պետք է հանձնաժողովը կառավարի։

Այս հարցի պատասխանը, թերևս, առավել հստակ կերևա առաջիկայում՝ երբ վերջնականապես պարզ դառնա, թե ով է ղեկավարելու հանձնաժողովը և ինչ կարգավիճակով է այնտեղ շարունակելու աշխատանքը Հայկ Ղալումյանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև