Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը և Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի հարցը: «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», — լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան մեր աղբյուրները նշում են, որ այսօր կայանալիք հանդիպումը, մեղմ ասած, բավական թեժ է ընթանալու: Ըստ տեղեկությունների, այսօր Փաշինյանի առջև կարող է դրվել որոշակի ուլտիմատումային էլեմենտներ պարունակող «փաթեթ», այն է՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկվելու է վերջնական որոշում կայացնել. կա՛մ հրապարակային հրաժարվել ԵՄ անդամակցության նպատակներից, կա՛մ տեղում հայտարարել հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Միջանկյալ լուծումներն, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմի համար ընդունելի չեն:

Մեր ունեցած տեղեկություններով, հակառակ դեպքում հետևելու են կոնկրետ քայլեր, որոնք կներկայացվեն Փաշինյանին: Ի մասնավորի, առաջին փուլում նախատեսվում է ՌԴ-ում ապրող ու աշխատող մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիների արտաքսում (թե ինչու հենց 170 հազար, մեր աղբյուրները չեն մանրամասնում), հիմնավորապես արգելանք է դրվելու տրանսպորտային բոլոր, այդ թվում և հատկապես՝ օդային հաղորդակցությունների վրա, և այդ արգելանքի զարտուղի շրջանցման նույնիսկ որևէ փորձ խիստ քրեաիրավական հետևանքներ է ունենալու: Արգելանք է դրվելու նաև Ռուսաստանից Հայաստան դրամական տրանսֆերտների վրա: Մյուս փուլով հետևելու են էներգակիրների, մասնավորաբար գազի թանկացումները:

Մի խոսքով, այսօր լուրջ երկընտրանքի առջև է լինելու Նիկոլ Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև