Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

ԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա․ արդյունքում լուրջ խնդիրներ են առաջանում ԵԱՏՄ շուկայում, ո՞վ է տուժում. հայ գյուղացին ու արտադրողը․ Շարմազանով

Պետք է առաջնորդվել ՀՀ շահերով, այլ ոչ թե «գլադիատոր» դառնալ օտարների ձեռքում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Գործող ռեժիմի ղեկավարն ու թիմակիցները մեկ անգամ չէ, որ պնդել են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարեւորության մասին։

Էլ չեմ նշում, որ հենց Փաշինյանն էր ակնարկում իր եւ Պուտինի վստահելի ու անձնական մտերիմ հարաբերությունների մասին։

Հիմա կարճ ամփոփենք, թե այդ «եղբայրական» ու «բարեկամական» հարաբերություններում ի՞նչ արդյուքներ են արձանագրվել։

2021-ից ցայսօր «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն։

Իսկ կարո՞ղ է ԵՄ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս։

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ են տեղակայվում / չնայած Իրանից հնչող մտահոգություններին/, բայց ՀԱՊԿ դիտորդներից հրաժարվում են։

Սյունիքում TRIPP-ի փաստացի կառավարումը վստահվում է արտատարածաշրջանային խաղացողներին, բայց Զվարթնոց օդանավակայանից դուրս են բերվում ռուս սահմանապահները։

2022-ի հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարիչը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց Արցախի հանձնումը «ձեռի հետ» վերագրվում է ՌԴ -ին։

Իհարկե, ՌԴ-ին բազմաթիվ հարցեր կան ու հարցերը բարձրացնելու լեգիտիմ իրավունք ունի հայ ժողովուրդը, բայց ոչ թե Արցախը հանձնած ու Արցախի հայությանն էթնիկ զտման ժամանակ օգնության ձեռք չմեկնած գործող ռեժիմը։

Արցախի խնդրի շուրջ Մոսկվայի ծրագիրը

/Խովայեւի պլան/ բանակցում են,բայց վերջում ստորագրում են Շառլ Միշելի արեւմտյան ծրագիրն Արցախը հանձնելու մասին։

Ի՞նչ կա Շառլ Միշելից…

ՌԴ-ի «ինադու» կամ ԵՄ սլանալու մոլուցքով գայթակղված Ուկրաինա ուղարկեցին պատվիրակություններ, Զելենսկուն ընդունեցին Երեւանում, ռուսներին խիստ քննադատելու հարթակ տրամադրվեց նրան, իսկ 2026-ի ընտրություններից հետո մի հեռախոսային «սիրավեպ» է սկսվել հայ-ուկրաինական հարաբերություններում։

Էլ պաշտոնյա չմնաց, որ հեռախոսազրույց չունենա։

Կասեն՝ մեր ինքնիշխան իրավունքն է, ու՞մ հետ ուզենք՝ կխոսենք։

Էլի որ, բայց ի՞նչ օգուտ է տալիս ձեր հեռախոսազանգերն ուկրաինացի գործընկերների հետ ՀՀ ինքնիշխանությանը, բացի ՌԴ-ի հետ հարաբերություններ լարելուց։

Ախր պետք է ի վերջո գիտակցել, որ ՀՀ իշխանությունները պարտավորեն է շարժվել մեր պետական շահերը սպասարկող օրակարգով, այլ ոչ թե «գլադիատորի» դեր ստանձնեն օտարների ձեռքում։

2025-ին Աժ -ում ԵՄ անդամակցելու ցաննկություն հայտնելու անհեթեթ օրենք են ընդունում, որին ի դեպ «դեմ» է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

ԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա։

Արդյունքում լուրջ խնդիրներ են առաջանում ԵԱՏՄ շուկայում։

Ու դրանից ո՞վ է տուժում.հայ գյուղացին ու արտադրողը։

Սա է ՔՊ-ի տված արդյունքը…»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև