Skip to main content

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է

Լրահոս

25-օրյա վարժանքների այս ձևաչափը շատ լուրջ բարելավման խնդիր ունի. Դավիթ Տոնոյան

25-օրյա վարժանքների այս ձևաչափը շատ լուրջ բարելավման խնդիր ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես չեմ ուզում հիմա որևիցե գնահատական տալ, բայց ընդհանրապես՝ 25 օրյա վարժանքների վերաբերյալ ես իմ վերաբերմունքը հայտնել եմ, կարծում եմ, որ վարժանքների այս ձևաչափը բարելավման խնդիր ունի, շատ լուրջ բարելավման խնդիր»,- նշել է Տոնոյանը:

Անդրադառնալով դատական գործին, որով ինքն անցնում է, Տոնոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ հնարավորություն չկա, որպեսզի հանրային ավելի մեծ շրջանակ հետևի իրենց դատավարությանը.

«Ես ուղղակի որոշ սահմանափակումներ ունեմ, որպեսզի ձեզ ներկայացնեմ, թե ինչ է կատարվում։ Ինչ վերաբերում է գործին, ավարտական փուլում ենք գտնվում, կարծում եմ՝ այսօրվանից հետո կմնան պաշտպանական ճառերը, որովհետև հակափաստարկներով արդեն հանդես ենք եկել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անցնում է «անպիտան հրթիռների» կամ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում առանձնապես խոշոր չափերի չարաշահումների ու յուրացումների քրեական գործով:

Նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կեղծիքների և շուրջ 4,5 միլիոն դոլարին հասնող գումարի յուրացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականին բանակի կարիքների համար մատակարարվել են չօգտագործվող կամ անպիտան հրթիռներ: Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև