Skip to main content

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին | Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Լրահոս

Տիգրանաշենի հարցին լուծում կտրվի բանակցությամբ, փոխանակման հարց չկա, ճիշտ որոշում պետք է կայացվի. Դավիթ Տոնոյան

Տիգրանաշենի հարցին լուծում կտրվի բանակցությամբ, փոխանակման հարց չկա, ճիշտ որոշում պետք է կայացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Միակ բանը, որ ինձ հիմա այս փուլում ուրախացնում է, դա այն է, որ դեմարկացիան կսկսի, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»,-նշել է նա:

Հարցին, թե ինչքանո՞վ է իրատեսական Տիգրանաշենի փոխարեն՝ օրինակ, ինչպես մի քանի անգամ ասել են, Արծվաշենի փոխարինումը, Տոնոյանը պատասխանեց, որ ինքը չի տեսել, որ հարցը այդպես դրված լինի, իսկ հանրային դաշտում շատ մանիպուլատիվ արձագանքներ կան. «Ես չեմ ընթերցել, իսկ հայտարարություններից այդպիսի եզրակացություն չեմ կարող տալ, որ Արծվաշենը կփոխարինվի Տիգրանաշենի հետ։ Ինչ-որ մի բանակցությունների արդյունքում լուծումներ են տրվելու, բայց ոչ այդպիսի փոխանակման մասին:

Ես հիմա տեղեկատվությանը չեմ տիրապետում, այդ պահին կտրվեն գնահատականներ, հուսով եմ, ռազմավարական առումով ճիշտ որոշում կկայացվի, փոխանակումը, փոխզիջումը դիվանագիտական աշխատանքի արդյունք են, հիմա շատ դժվար է ասել, թե ինչ կարող է լինել»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև