Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ

Լրահոս

Տավուշում մանկապղծության դեպքով նոր քննության է իրականացվում, դատախազությունը կալանքի միջնորդություններ է ներկայացրել

Newday.am-ը 13/05/2026-ին գրել էր, որ Տավուշում մանկապղծության դեպք է տեղի ունեցել, ենթադրյալ հանագործներն ազատության մեջ են: Ավելի ուշ տուժած աղջկա պապիկը Newday.am-ին  սահմռկեցուցիչ մանրամասներ էր պատմել: Լրատվական անդրադարձերի հիման վրա գործը նոր ընթացք է ստացել, ներկայացնում ենք դատախազության պատասխանը Newday.am-ին.

«2026 թվականի հունիսի 5-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթ հարուցելու մասին և այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու հանձնարարություն է տրվել նախաքննության մարմնին: 2026 թվականի հունիսի 23-ին ստացվել է նոր ի հայտ եկած հանգամանքներով նախնական վարույթի քննության արդյունքներով հսկող դատախազի եզրակացությունները, որով վերջինս միջնորդել է վերացնել Ա.Վ.-ի և Ռ.Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին 2024 թվականի մայիսի 14-ի և քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի մայիսի 23-ի որոշումները, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2026 թվականի հուլիսի 10-ի որոշումներով՝ վերացվել են Ա.Վ.-ի և Ռ.Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին 2024 թվականի մայիսի 14-ի և քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի մայիսի 23-ի որոշումները, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը: 2026  օգոստոսի 18-ին Ա.Վ.-ի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցելու մասին որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ռ.Ե.-ի նկատմամբ՝  Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2026 թվականի oգոստոսի 19-ին միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ա.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2026 թվականի օգոստոսի 20-ին կայացված որոշման հիման վրա՝ մեղադրյալ Ա.Վ.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը: 2026 թվականի oգոստոսի 21-ին միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ռ.Ե.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2026 թվականի օգոստոսի 22-ին կայացված որոշման հիման վրա՝ մեղադրյալ Ռ.Ե.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը: 2026 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է Ա.Վ.-ի և Ռ.Ե.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև