Skip to main content

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին | Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Լրահոս

Հայ-թուրքական սահմանը ռուս-թուրքական քաղաքական շուկայում գրոշի արժեք ունի․ Նվեր Մնացականյան

Նվեր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եթե կան մարդիկ, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության բաղադրիչ են համարում, որը մեզ պաշտպանում է թուրքական ագրեսիայից, ուրեմն պետք է պատասխանեն հարցին, իսկ Արցախի ռուսական ռազմաբազան ումից էր մեզ պաշտպանելու․նույն թուրքը չէր՞ ռուսներին վտարողը Արցախից։ Այնպես որ, ստրկամտություն է, եթե ոչ բթամտություն, հավատալու համար, որ հայ-թուրքական սահմանը ռուս-թուրքական քաղաքական շուկայում գրոշի արժեք ունի։ Այդ սահմանը նրանց համար արժեք չի ունեցել անգամ այն ժամանակ, երբ ռուսներն ու թուրքերը պատերազմել են։ 2021-ին էլ հավատում էիք, որ մեր սահմանը կպահեն ադրբեջանական ագրեսիայից։ Հիմա Պուտինն ասում է․եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Սա նույնքան վտանգավոր դեմագոգիա է․ որքան փոխարտգործնախարար Գալուզինի ասածը, թե Ռուսաստանի արածը ԵԱՏՄ-ում Հայաստանի հանդեպ տնտեսական տեռոր չէ։ Իսկ ինչ է՞, չեն ուզում հարցնել Երևանից։ Կամ չեն ուզում վերջապես պարզել․այդ ռազմաբազայի ծախսերը Հայաստանի վզին փաթաթելը ճորտատիրական ժամկետով միայն Պերմյակովներ բուծելու համար է՞։ Այս հարցերը չեն հնչի նաև կուլիսներում, քանի դեռ հաջորդ Պերմյակովին չեն ուղարկել, որովհետև Կրեմլի այս իշխանությունը Հայաստանը միայն գաղութ է պատկերացնում, այսօր էլ սեպտեմբերի երեքն է՝ գաղութացման օրը․․․

Facebook
Twitter

Կարդացեք նաև