Skip to main content

Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջազգային կլոր սեղան քննարկմանը, որը կազմակերպվել է Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Միջոցառման ընթացքում ՀՀ բարձրաստճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության թվային էկոհամակարգի զարգացման հեռանկարները, արհեստական բանականության կիրառումը, թվային ենթակառուցվածքների զարգացումը, կիբեր-ֆիզիկական անվտանգությունը, մարդկային կապիտալի զարգացումը և ժամանակակից ենթակառուցվածքային համակարգերի կառավարումը։

«Կիբեր-ֆիզիկական անվտանգություն և սահմանների կառավարում» թեմայի շուրջ անցկացված քննարկմանը, որպես բանախոսներ հանդես են եկել նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը և «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ կիբերանվտանգության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Ասլանյանը։ Քննարկմանը կարևորվել են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր հնարավորությունները՝ սահմանների կառավարման, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ կապակցվածության ապահովման համար։ Այս համատեքստում Արտեմ Կարապետյանն իր խոսքում ընդգծել է ազգային և տնտեսական անվտանգության ապահովումը, ինչպես նաև արդյունավետ մաքսային հսկողության և քաղաքացիների սպասարկման բարձր որակի կարևորությունը։ Կարևորվել է մաքսային համակարգի լայնածավալ վերազինումն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը՝ սահմանային մաքսային անցակետերում ռիսկերի կառավարման և գնահատման, գործիքակազմի թվայնացման ու հսկողության գործընթացների արդյունավետության բարձրացման համար։

Անդրադարձ է եղել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի գործունեությանը, նախնական հայտարարագրման գործընթացին, նավիգացիոն կապարակնիքների կիրառման հնարավորություններին և ապրանքների ավտոմատ բացթողնման համակարգին։ Առանձնակի կարևորվել է մաքսային համակարգերի ամբողջական թվայնացումը և արհեստական բանականության գործիքների կիրառումը՝ մարդկային շփումների և գործընթացների ժամանակատարության նվազեցման, աննկատ, արագ սպասարկում ապահովելու և առավել արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով։

Միաժամանակ, քննարկվել են կիբեր-ֆիզիկական համակարգերի անվտանգության, տվյալների պաշտպանության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական մասնավոր հատվածների և միջազգային համագործակցության կարևորությանը՝ անվտանգ արդյունավետ և դիմակայուն սահմանային ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Արտյոմ Ասլանյանն անդրադարձել է Կոմիտեում արհեստական բանականության գործիքների ներդրման գործընթացին, մասնավորապես դրանց կիրառմամբ մաքսային ոլորտում նոր համակարգերի ներդրմանը՝ ընդգծելով տեղեկատվության կիբերանվտանգության, համակարգերի պաշտպանության և տվյալների գաղտնիության ապահովումը։ Այս ենթատեքստում կարևորվել է նաև ՊԵԿ աշխատակիցների, թվային հմտությունների կատարելագործման նպատակով, շարունակական կրթությունն ու վերապատրաստումները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031