Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպ է որակվել Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ի հետևյալ վարքագիծը.

  1. Բնակելի համալիրում «SCHUCO» ապրանքանիշի պատուհաններ չտեղադրելը,
  2. դեպի Մոնթե Մելքոնյան փողոց անմիջական ավտոճանապարհային ելք չապահովելը,
  3. Բնակելի համալիրում անվտանգության և 24/7 կոնսյերժ ծառայություններ չապահովելը,
  4. շենքի բնակարանների փոխանցման ակտերում օրենսդրությանը հակասող դրույթներ նախատեսելը։

Արդյունքում, կատարված խախտման համար «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է  15 272 000 ՀՀ դրամի չափով։

Բացի այդ, «Շինաս» ՍՊԸ-ին հանձնարարվել է անհապաղ`

  1. բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրին վճարել իր բնակարանում տեղադրված պատուհանների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 85 757 ՀՀ դրամ.
  2. ապահովել Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 27/7 հասցեից անմիջական ավտոճանապարհային ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց.
  3. շենքի կառավարման մարմնին փոխանցել շենքի ավարտական ակտի տրամադրման օրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2026 թվականի մարտի 9-ը ընկած ժամանակահատվածի համար անվտանգության ծառայության ապահովման արժեքը՝ 589 000 ՀՀ դրամը.
  4. ապահովել 24/7 կոնսյերժ ծառայություն ավարտական ակտի տրամադրման պահից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև բնակելի համալիրի կառավարման մարմնի ձևավորման պահն ընկած ժամանակահատվածին համարժեք ժամկետով։
Facebook
Twitter

Կարդացեք նաև