Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Վտանգավոր բեռների փոխադրումը բարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն է, որի ընթացքում սահմանված պահանջների խախտումը կարող է անմիջական վտանգ ստեղծել մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, գույքի, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Այդ նպատակով օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել արդյունավետ, կանխատեսելի և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան վերահսկողության համակարգ։

Գործող օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված չէ վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների՝ ճանապարհին իրականացվող վերահսկողության ընթացակարգը։ Մասնավորապես, հստակ սահմանված չեն վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները և կիրառվող գործիքակազմը, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը, ինչպես նաև ըստ խախտման վտանգավորության աստիճանի կիրառվող միջոցներն ու պատասխանատվության մեխանիզմները։ Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված չեն վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների ռիսկայնության աստիճանները, դրանց դասակարգման չափանիշները և յուրաքանչ յուր խմբի խախտման դեպքում կիրառվող միջոցները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չափով տարբերակված չեն և հաշվի չեն առնում թույլ տրված խախտման բնույթը, ռիսկայնությունը և հնարավոր հետևանքները։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված չէ վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը վտանգավոր բեռի փոխադրման պահանջների պահպանման ստուգման նպատակով կանգնեցնելու ինքնուրույն հիմք։ Գործող կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաև ճանապարհին հայտնաբերված խախտման հիմքով վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնելը։

Փաթեթի ընդունման նպատակն է ստեղծել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների նկատմամբ վերահսկողության հստակ և ամբողջական համակարգ՝ ապահովելով ՀՀ օրենսդրության աստիճանական մոտարկումը ԵՄ իրավական ակտերին։ Մասնավորապես՝ տարանջատվում են վտանգավոր բեռներ փոխադրելու բնագավառում վերահսկողության երկու ձևերը՝ ճանապարհին իրականացվող վերահսկողությունը և վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումը, սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության հիմնական պահանջները, իրականացված վերահսկողությունների հաշվառման և միջպետական համագործակցության մեխանիզմները, խախտումների ռիսկայնության խմբերը և առաջին ու երկրորդ ռիսկայնության խմբերի խախտումների դեպքում ձեռնարկվող գործողությունները։ Կառավարությանը վերապահվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության կարգի, վտանգավոր բեռների փոխադրման բնագավառում խախտումների ցանկի և վերահսկողության ստուգաթերթի ձևի հաստատման լիազորությունները, միևնույն ժամանակ՝ սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության նպատակով վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնելու և, անհրաժեշտության դեպքում, արգելանքի տակ դնելու իրավական հիմքերը, ըստ ռիսկայնության խմբերի վարչական պատասխանատվություն և այլն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև