Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Մենք, որպես հանրություն, մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը. Միքայել Նահապետյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հիմա, երբ հանրությունը ոչ առանց հիմնավոր առիթի քննարկում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հավանական ստվերային ունեցվածքը, և Նարեկ Նալբանդյանի գործառույթն այդ պատմության մեջ, իմ ուշադրությունը գրավեց մեկ այլ հանգամանք։ Եվ այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանի գույքի և եկամուտների հայտարարագիրն է։ Որովհետև հայտարարագրում հենց այն է, ինչ իշխանավորը ուզում է՝ հանրությունն իմանա իր մասին։ Ինչպես, օրինակ, Պուտինը ուզում է՝ իր մասին իմանան, որ ունի Գազ 21, Նիվա ու մի պրիցեպ. սովետական համեստ չինովնիկի ժուժկալության մի վառ նշան։ Ահա, ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը ունի վարկով վերցրած մի բնակարան, մի քանի մանր սպառողական վարկ, գրեթե ոչ մի էական խնայողություն կանխիկ կամ անկանխիկ։ Նույնիսկ վարկի ամսական մուծումները նա կատարում է ըստ ժամանակացույցի, չի կարողանում խոշոր մասերով կատարել վճարումներ և բոլորիս նման հետ է ստանում եկամտային հարկը ամեն եռամսյակ։ Առաջին հայացքից հիանալ կարելի է այս համեստությամբ, եթե չլինի մի բայց։ Այդ բայցը հետևյալն է. նա ստանում է ամսական մոտ 2.3 միլիոն դրամ միջին եկամուտ, չունի ոչ մի կենցաղ-կոմունալ ծախս, որովհետև դաչաներում ապրում է բյուջեի հաշվին, տան բոլոր չափահաս անդամներն աշխատում են ու ստանում ոչ փոքր վարձատրություն։ Եվ այստեղ ծագում է իմ ուշադրությունը գրաված երկու հարց. 1) Ինչպե՞ս է հնարավոր ամեն աստծու օր ծախսել միջինում 75.000 դրամ, որ տակը ոչ մի կոպեկ չմնա։ Թոշակառուի մի ամսվա թոշակը մի օրում ծախսելու համար ահագին ազատ ժամանակ է պետք ունենալ։ 2) Ինչքանո՞վ է նորմալ, որ մենք, որպես հանրություն, մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը, բոլոր եկամուտները կայֆեր-կայծերի վրա դախազ ցբխելը, սև օրվա համար ոչ մի խնայողություն չունենալը։ Եվ եթե սա իր անձնական ֆինանսների մասին զուտ բեմադրություն է, ապա պետական ֆինանսների կառավարման մասով՝ դառը իրականություն։ Հայատանը վերջին տարիներին ստանում է մեծ եկամուտներ, այդ փողերը վատնում է կայֆեր-կայծերի վրա, սև օրվա համար նորմալ խնայողություններ չի պահում ու ամեն տարվա կայֆեր-կայծերի համար վերցնում է վարկեր՝ վերջինը ընդամենը մի քանի օր առաջ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև