Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները. փոխնախարար

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

«Կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք, որ և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն», — նշեց Գասպարյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն, խախտումների վերաբերյալ ռուսական կողմի պնդումները ամբողջությամբ անհի՞մն են. փոխնախարարը պատասխանեց. «Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, պրինցիպներին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի ըստ իր սկզբունքների»:

Գասպարյանն ընդգծեց՝ «փորձում ենք ԵԱՏՄ-ի գործիքակազմը օգտագործենք, որպեսզի վերականգնվեն սկզբունքները»:

«Մեր կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և ամբողջ գործիքակազմը ԵԱՏՄ-ի պետք է գործի, պրինցիպները պետք է գործեն, սկզբունքները պետք է աշխատեն, և մենք շարունակաբար նենց ենք անելու, որպեսզի այդ մեխանիզմները աշխատեն, որովհետև մենք գտնում ենք, որ մենք լիարժեք անդամ ենք», — ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:

«Մեր ապրանքները, որոնք մենք ներկայացնում ենք միջազգային շուկաներ, իրենք պետք է լինեն բարձր արտադրանքի, բարձր որակավորման, ոչ թե միայն այն պատճառով, որ համապատասխանում են, թե ոչ, այլ նաև, որովհետև մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ունենանք բարձր ավելացված արժեք, որը նշանակում է, որ մեր տնտեսության աճը պետք է լինի ինտենսիվ: Եվ այդ առումով, իհարկե, մենք միշտ ունենալու ենք այն առաջնահերթությունը, որ պետք է բարձրացնել որակ, ստանդարտներ, ավելի բարձր ստանդարտներ ունենալ», — հավելեց Գասպարյանը:

Անդրադառնալով Եվրամիություն արտահանելու ծավալների վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհը, որը որդեգրել է Կառավարությունը, դա երկարաժամկետ կայունության ճանապարհ է, և արդյունքները պետք է գնահատել նաև ընդունելով երկարաժամկետ արդյունքները»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև