Skip to main content

ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ | Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան | Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում և ՔԿՀ-ներում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին | ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում | Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին | Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան | Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-ից. Արման Մուսինյան | Կալանավայրում ինֆարկտից մшhացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը | Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան

Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին։ Այս մասին գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբահամյանը։

«2023 թվականի այս օրերին Արցախի տարբեր հիվանդանոցների մի խումբ նվիրյալ բուժաշխատողներ, կամավորներ պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի ու «Հայկազովի» վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վիրավորումներ ստացած անձանց կյանքի համար։

Իրադրությունը հատկապես ծանր էր այն տեսանկյունից, որ Արցախում մեծ խուճապ էր, տարբեր բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիներն արդեն ազատ շրջում էին, մարդկանց մի մասն իրերն էր հավաքում, տրանսպորտի և բենզինի հարց լուծում, իսկ հազարավոր մարդիկ արդեն Լաչինի միջանցքով ՀՀ-ի ճանապարհին էին։

Բուժաշխատողների մի մասը, տարբեր իրավիճակների բերումով, արդեն դուրս էր եկել Ստեփանակերտից, և Արցախում գտնվող հարյուրավոր վիրավորների՝ բեկորայինից մինչև այրվածքային, առաջին օգնությամբ, բուժումով և հետագայում՝ ճանապարհելով զբաղվում էին սահմանափակ թվով բուժաշխատողներ և կամավորներ։

Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին։

Մեծագույն հարգանք այս մարդկանց ու բոլոր այն նվիրյալներին, ովքեր հայրենիքի համար չափազանց ծանր իրավիճակում պահեցին իրենց մարդկային ու մասնագիտական դեմքը և մինչև վերջին պայքարեցին»,- գրել է Աբրահամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև