Skip to main content

ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ | Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան | Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում և ՔԿՀ-ներում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին | ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում | Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին | Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան | Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-ից. Արման Մուսինյան | Կալանավայրում ինֆարկտից մшhացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը | Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Երևանում պաշտոնապես մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը՝ շուրջ քսան երկրներից ժամանած Հայ Դատի կառույցների պատասխանատուների և ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը։

Խորհրդաժողովի նպատակն է գնահատել անցնող շրջանի աշխատանքները, քննարկել առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները և տարածաշրջանային ու միջազգային նոր պայմանների լույսի ներքո կատարել անհրաժեշտ մարտավարական վերանայումներ։ Օրակարգի հիմնական հարցերն են Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց դիմակայման գործում Հայ Դատի համաշխարհային ցանցի հնարավորությունների օգտագործումը։

Պաշտոնական բացման ընթացքում ելույթ են ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ինչպես նաև տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչներ։

Ռուստամյանն իր խոսքում անդրադարձել է վերջին տարիների պատերազմների հետևանքով Հարավային Կովկասի ռազմաքաղաքական պայմանների փոփոխությանը՝ շեշտելով հայությանը սպառնացող վտանգների և նոր մարտահրավերների վերագնահատման անհրաժեշտությունը։ Նա նաև քննադատել է Հայաստանի իշխանությունների քաղաքական ուղեգիծը՝ այն հակադրելով Հայ Դատի կառույցների կողմից ազգային ինքնության, պետականության, ինքնիշխանության և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջադրանքներին։

Իշխան Սաղաթելյանն իր հերթին անդրադարձել է Հայ Դատի կառույցների նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերջին շրջանում իրականացրած անհիմն հարձակումներին՝ շեշտելով, որ Հայ Դատի աշխատանքն ուղղված է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը։ Նա հատկապես նշել է Ադրբեջանի ռազմական աջակցությունը սահմանափակելու, բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի, հայ գերիների ազատ արձակման և միջազգային հարթակներում հայկական դիրքերի պաշտպանության ուղղությունները։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության հիմնական ոլորտները՝ Հայաստանի պետականության ամրապնդումից և Արցախի հայության իրավունքների պաշտպանությունից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և հատուցման հարցեր, Սփյուռքի հայկական համայնքների իրավունքների պաշտպանություն և երիտասարդության քաղաքական մասնակցության խթանում։ Նա ևս անդրադարձել է Հայաստանի իշխանությունների հետ նախկին համագործակցության խզմանը՝ նշելով, որ Հայ Դատի կառույցները շարունակելու են իրենց գործունեությունը՝ անկախ այդ խիստ տարակարծություններից։

Խորհրդաժողովի առիթով ողջույնի ուղերձներ էին հղել նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը՝ իրենց զորակցությունը հայտնելով Հայ Դատի համաշխարհային կառույցների աշխատանքին և կարևորելով հայ ժողովրդի ազգային իրավունքների, ինքնության ու համազգային շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող հետևողական գործունեությունը։

Խորհրդաժողովի առաջիկա նիստերին նախատեսվում է քննարկել Հայ Դատի կառույցների վերջին երկու տարիների գործունեությունը, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները, ինչպես նաև առաջիկա շրջանի համաշխարհային աշխատանքի առաջնահերթությունները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև