Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ տարվող քաղաքականությունը ունի պետականորեն կազմակերպված միտումնավոր բնույթ։ Խոսքը ոչ միայն եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանատների, արձանագրությունների, որմնանկարների կամ թանգարանային հավաքածուների ֆիզիկական ոչնչացման մասին է, այլ ավելի խորքային երևույթի՝ պատմական հիշողության վերաձևման, տարածքի ինքնության վերակոդավորման, և այդ տարածքում հայկական ներկայության իրավական, մշակութային ու հոգեբանական ջնջման մասին։

Արցախի բռնազավթված տարածքներում և Նախիջևանում տեղի ունեցածը (ունեցողը) ցույց է տալիս, որ Բաքվի քաղաքականության առանցքում կանգնած է ոչ թե պարզապես «մշակութային ժառանգության վերահսկողության» հարցը, այլ հայկականության հետքը որպես քաղաքական փաստ, որպես պատմական փաստարկ և որպես ինքնության ապացույց վերացնելու ծրագիրը։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի գործողությունները փորձագետների, հետազոտական կառույցների և միջազգային քաղաքական մարմինների կողմից հաճախ բնութագրվում են որպես մշակութային ջնջում, էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն։

Եվրոպական խորհրդարանը նույնիսկ 2022 թվականի մարտի 10-ի բանաձևով խստորեն դատապարտել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու շարունակական քաղաքականությունը՝ արձանագրելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի պահանջներին՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները։

Այս քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է միաժամանակ մի քանի շերտով։ Առաջին շերտը ֆիզիկական ոչնչացումն է։ Օրինակ՝ այն, ինչ տեղի ունեցավ Ջուղայի հայկական խաչքարերի գերեզմանատան հետ Նախիջևանում, դարձավ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության կորստի խորհրդանիշ։ Երկրորդ շերտը յուրացումն է, երբ հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, արձանագրությունները և ճարտարապետական ամբողջ համալիրները ներկայացվում են որպես «աղվանական», «ուդիական» ու, ընդհանրապես, ոչ հայկական։ Երրորդ շերտը պատմական կեղծիքն է, երբ այդ վերագրումը ոչ թե գիտական քննարկման, այլ պետական քարոզչության, կրթական նյութերի, պաշտոնական ելույթների, «վերականգնողական» նախագծերի և վերահսկվող կրոնական բեմադրությունների միջոցով խեղաթյուրվում է պատմական իրականությունը։ Չորրորդ շերտը մեղադրանքի շրջումն է, երբ նույն պետությունը, որը սեփական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանների ինքնությունը փոխում, վնասում կամ ոչնչացնում է, սկսում է Հայաստանին մեղադրել «մշակութային արժեքներ գողանալու», «արտեֆակտներ տեղափոխելու» կամ «պատմությունը կեղծելու» մեջ։ Սա դասական քարոզչական մեխանիզմ է, որի դեպքում սեփական գործողությունը վերագրվում է զոհին, որպեսզի հանցագործության փաստը ծածկադմփոց արվի մեղադրանքի մշուշի մեջ, իսկ միջազգային լսարանի համար ստեղծվի «երկու կողմերն էլ մեղավոր են» տպավորությունը։

Ադրբեջանի համար հայկական մշակութային ժառանգության հարցը միայն հուշարձանների հարց չէ։ Այն ուղիղ կապ ունի 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների, Արցախի հայաթափման ու բռնի տեղահանման հետ։ Երբ տարածքից հեռացվում է բնիկ բնակչությունը, հաջորդ քայլը դառնում է այդ բնակչության հիշողության, գերեզմանների, եկեղեցիների, դպրոցների, թանգարանների, հուշարձանների և տեղանունների վերացումը կամ յուրացումը։ Եթե մարդն այլևս չկա իր հողում, նրա ներկայությունը շարունակում են վկայել քարերը, արձանագրությունները, խաչքարերը, որմնանկարները, շինությունները, ձեռագրերը, վանական համալիրները։ Հենց այդ պատճառով մշակութային ժառանգությունը դառնում է հաջորդ թիրախը։

Բաքուն լավ հասկանում է, որ հայկական եկեղեցու պատին պահպանված հայերեն արձանագրությունը, խաչքարի պատկերագրությունը, միջնադարյան գրությունը կամ վանքի պատմական հիշատակությունը կարող են լինել ոչ պակաս ուժեղ փաստարկ, քան քաղաքական փաստաթուղթը։ Ուստի մշակութային ժառանգության ոչնչացումը դառնում է տարածքի «նոր կենսագրություն» գրելու նախապայման։ Սրա վտանգը միայն անվանափոխման մեջ չէ։ Երբ հուշարձանի ինքնությունը փոխվում է, փոխվում է նաև դրա պահպանության տրամաբանությունը։ Եթե հայկական արձանագրությունը հայտարարվում է «հետագայում ավելացված կեղծ հետք», ապա այն կարող է հեռացվել որպես «վերականգնման» մաս։ Եթե խաչքարը ներկայացվում է որպես «օտար միջամտություն», այն կարող է տեղափոխվել կամ ոչնչացվել։ Եթե եկեղեցու հայկական ճարտարապետական շերտը հայտարարվում է «աղավաղում», ապա դրա վերականգնումը կարող է վերածվել «պատմական մաքրման»։

Սակայն խնդրի ամենացավոտ կողմերից մեկն այն է, որ Ադրբեջանի այս գործողությունները հաճախ չեն արժանանում բավարար և գործնական միջազգային հակազդեցության։ Դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չեն հետևում մոնիտորինգի մեխանիզմներ, փաստահավաք առաքելություններ, պատժամիջոցներ, վերականգնման վերահսկողություն և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայություն, ապա Բաքուն դրանք ընկալում է որպես քաղաքական աղմուկ, ոչ թե իրական զսպող գործոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների հարցը տարիներ շարունակ բախվել է մուտքի, մանդատի և քաղաքական համաձայնության խնդիրների։ Երբ միջազգային կառույցները չեն կարողանում ժամանակին մտնել տարածք, փաստագրել վիճակը և հրապարակել պարտադիր ուժ ունեցող գնահատականներ, այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական պետական քարոզչությամբ։ Իսկ երբ Հայաստանի իշխանությունների արձագանքը ամբողջությամբ բացակայում է և այս ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանք չկա, Բաքուն ստանում է հավել յալ հնարավորություն՝ իր կեղծ պատումներն առաջ տանելու ոչ միայն սեփական հասարակության, այլև միջազգային հարթակների համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև